Պաշտպանության նախարարություն | Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն | Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանում | Զորակոչի բաժանմունք | Գործառնավար| 26-33.8-Մ6-19

Ենթակա և հաշվետու է

Գործառնավարն ենթակա և հաշվետու է Բաժանմունքի պետին:


Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները


Գործառնավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժանմունքի տեսուչը:

Աշխատավայր
ք. Գյումրի, Թումանյան 19
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Մասնակցում է նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների, զինվորական հաշվառման և ռազմաուսումնական հաստատությունների դիմորդ-թեկնածուների ընտրության աշխատանքներին:

2. Մասնակցում է զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակների տպագրման, նրանց ծանուցման, ինչպես նաև զորակոչից տարկետում ստացած զորակոչիկների զինվորական հաշվառման փաստաթղթերի լրացման աշխատանքներին:

3. Իրականացնում է այբբենական հաշվառման գրքերի և Բաժանմունքում բացվող գործերի և մատյանների կազմման ու վարման աշխատանքները:

4. Մասնակցում է նախազորակոչային տարիքի քաղաքացիների առողջական վիճակի նախնական և անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման աշխատանքներին:

5. Մասնակցում է զորակոչիկներին հանրապետական հավաքակայան ուղեկցելու աշխատանքների կատարմանը:

Իրավունքները

· համապատասխան մարմիններից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր և նյութեր, քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների վերաբերյալ,

· նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների դիմորդ-թեկնածուներից պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր,

· պահանջելու առողջական վիճակի հետազոտման ուղարկվող նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների անձնական գործերի համար անհրաժեշտ փաստաթղթեր:

Պարտականությունները

· ուսումնասիրել նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների դիմորդ-թեկնածուների փաստաթղթերը և իրականացնել նրանց անձնական գործերի կազմման և անհրաժեշտ փաստաթղթերով համալրման աշխատանքները,

· զինվորական հաշվառման վերցված նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների տվյալները գրանցել այբբենական հաշվառման գրքերում, իրականացնել Բաժանմունքում բացվող գործերի և մատյանների կազմման ու վարման աշխատանքները,

· լրացնել առողջական վիճակի հետազոտման ուղարկվող նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների ուղեգրերը և հսկողության մատյանը, հետազոտության ներկայանալու նկատմամբ սահմանել հսկողություն,

· զորակոչիկների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշումներին համապատասխան իրականացնել այբբենական հաշվառման գրքերի և որոշումների մատյանի լրացման աշխատանքները:

Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստո­ր­աբաժանման աշխա­տ­անքներին մասնակց­ության, որոշակի մաս­նագիտական գործա­ռու­յթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում