Ընդունարանի ավագ մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Ընդունարանի պետին:
Ընդունարանի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ընդունարանի պետը կամ մյուս ավագ մասնագետներից մեկը կամ մասնագետներից մեկը կամ փաստաթղթավարը:
1. իրականացնում է սոցիալական ծառայություններ ստանալու, այդ թվում՝ բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) համար ներկայացված դիմումների և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ընդունումը (հաշվառումը) և սահմանված կարգով փաստաթղթերի/տեղեկատվության մուտքագրումը համապատասխան համակարգ,
2. իրականացնում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ Շտեմարան) վարման աշխատանքները,
3. իրականացնում է սոցիալական պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության (փաստաթղթերի) տրամադրումը,
4. իրականացնում է պետական կենսաթոշակների, սոցիալական ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող այլ վճարների ոլորտում անձի իրավունքների և դրանց իրականացման մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվության տրամադրումը,
5. իրականացնում է կազմակերպությունների, քաղաքացիների կողմից ստացված դիմումների և բողոքների ընդունումը, ըստ անհրաժեշտության մասնակցում է քաղաքացիների ընդունելությանը,
6. մասնակցում է կենսաթոշակի վկայականի և երթևեկության կտրոնների տրամադրման աշխատանքներին,
7. իրականացնում է անձին խորհրդատվական օգնության տրամադրման աշխատանքներ՝ անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդների և առաջարկությունների տրամադրումը,
8. իրականացնում է քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների ու առաջարկությունների ամփոփման աշխատանքներ, ինչպես նաև վեր է հանում իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, լուծման առաջարկություններ ներկայացնում Ընդունարանի պետին
• դիմումատուի հետ վարել զրույց՝ այցելության նպատակը պարզելու, խնդիրը համակարգում դիտարկելու, համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով, դիմումատուից պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ դիմումատուին նույնականացնելու նպատակով, ինչպես նաև դիմումի հետ պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը,
• դիմումատուին տրամադրել տեղեկություններ իրեն վերաբերող տվյալների, գործի կարգավիճակի ու ընթացքի վերաբերյալ,
• Կենտրոնի կամ Ծառայության այլ ստորաբաժանումների աշխատողների հետ իրականացնել քննարկում՝ դիմումատուի դիմումի մեջ նշված խնդիրը համակողմանի դիտարկելու և համապատասխան լուծումներ առաջադրելու համար:
• դիմումատուին տրամադրել խորհրդատվություն՝ սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների և դրանց իրականացման կարգի և պայմանների, ինչպես նաև Ծառայության կողմից նշանակվող կենսաթոշակների, նպաստների, դրամական այլ վճարների իրավունքի իրացման և Ծառայության կողմից տրամադրվող այլ սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանների, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, այդ փաստաթղթերը ձեռք բերելու՝ ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգերի, ինչպես նաև դիմում ներկայացնելու գործընթացի վերաբերյալ,
• սահմանված կարգով ընդունել, տեսաներածել դիմումները և համապատասխան դիմումին կցել քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը՝ ապահովելով դրանց հաշվառման և պահպանության հետ կապված աշխատանքներ,
• խնդրահարույց դեպքերի մասին տեղեկացնել Ընդունարանի պետին՝ խնդրահարույց դեպքի վերաբերյալ համապատասխան մասնագետ հրավիրելու համար,
• նախապատրաստել Ընդունարանի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ և այլ փաստաթղթեր,
• համապատասխան ծրագրային գործիքի միջոցով արխիվացնել հաշվառված դիմումները,
• իր լիազորությունների շրջանակում վարել Շտեմարանը, ներառյալ՝ մուտքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը, կցել փաստաթղթերը,
• քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները (քաղաքացիների կողմից ստորագրված ստացականները) և դիմումներին կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը հանձնել համապատասխան աշխատողին,
• կատարած աշխատանքի վերաբերյալ կազմել հաշվետվություն,
• իրականացնել Ընդունարանի փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և (կամ) մասնագիտական օժանդակության համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և (կամ) մասնագիտական օժանդակության շրջանակներում:
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ