Պետական վերահսկողական ծառայություն | Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժին | Գլխավոր մասնագետ| 52-24.7-Մ2-3

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս  գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա 47:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների հասցեագրումը իրավասու պետական կառավարման համակարգի մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը.
  2. իրականացնում է յուրաքանչյուր դիմումի, բողոքի և առաջարկության համալիր ուսումնասիրություն ու համակողմանի քննարկում.
  3. իրականացնում է քաղաքացիների ընդունելություն՝ նրանց դիմումները, բողոքները և առաջարկությունները, ինչպես նաև հնչեցրած հարցերը քննարկելու և անհրաժեշտ ընթացքն ապահովելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու աշխատանքները․
  4. իրականացնում է ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների, առցանց ստացվող հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքագրվող տեղեկատվության ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության կատարում  այցելություններ և համադրում վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ և ստացված տեղեկատվությունը ներկայացնում Բաժնի պետին.
  5. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին առնչվող առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ կատարելու աշխատանքները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
  6. Բաժնի պետի հանձնարարությամբ հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
Իրավունքները
  1. ստացված հանրագրերը իրավասու պետական կառավարման համակարգի մարմիններին հասցեագրելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին և իրականացնում հասցեագրված հանրագրերի ընթացքը վերահսկելու համար անհրաժեշտ աշխատանքներ.
  2. իր լիազորությունների շրջանակներում կայացնել որոշումներ Ծառայության գործունեության ոլորտի (ստացված տեղեկություններ, դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, փաստաթղթեր) կազմակերպման վերաբերյալ.
  3. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ներգրավվել նաև այլ ոլորտներում ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում. 
  4.  մասնակցել Ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումների.
  5. դիմումների, բողոքների և առաջարկությունների կատարման, ընթացքի և ժամկետների հսկողության իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության կատարել այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ՝ տեղեկատվության ստացման և գնահատման համար․
  6. ստացված հանրագրերին, դիմումներին, բողոքներին առնչվող հարցերի պարզաբանման համար դիմումատուներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ, փաստաթղթեր և այլն.
  7. դիմումների, բողոքների և առաջարկությունների կատարման ընթացքի և ժամկետների վերահսկողության ընթացքում համապատասխան մարմիններից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, հաշվետվություններ, տվյալներ, հիմնավորումներ, նյութեր, առարկաներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն․
  8. դիմումների, բողոքների և առաջարկությունների կատարման ընթացքի և ժամկետների նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից և այլ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ․
  9. ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ․
  10.  մասնակցել Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված մասնագիտական քննարկումներին.
Պարտականությունները
  1. Ծառայությունում իրականացնել քաղաքացիների ընդունելության, քաղաքացու մասնակցությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումներ, պարզաբանումներ տալ, խորհրդատվություն տրամադրել, հնարավորության դեպքում աշխատանքային կարգով բարձրացված խնդիրներ կարգավորել.
  2. Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման արդյունքում.
  3. Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել մշտադիտարկումներ ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների հիման վրա.
  4. ստացված հանրագրերի ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքներով իրականացնել վերլուծական և ամփոփման աշխատանքները՝ արձանագրված խախտումները, խնդիրները, դրանց պատճառները, հանգամանքներն ու հետևանքները Բաժնի պետին ներկայացնելու համար.
  5. ստացված հանրագրերը իրավասու պետական կառավարման համակարգի մարմիններին հասցեագրելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին.
  6. ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման և ամփոփման արդյունքներով խախտումներ, խնդիրներ, դրանց պատճառները, հանգամանքներն ու հետևանքներն արձանագրելու դեպքում ներկայացնել դրանք Բաժնի պետին․
  7. Բաժնի պետին ներկայացնել տեղեկատվություն հանրագրերի քննարկման և ամփոփման արդյունքներով խախտումներ, խնդիրներ, դրանց պատճառները, հանգամանքներն ու հետևանքներն արձանագրված դեպքերի վերաբերյալ.
  8. Բաժնի պետին սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ.
  9. սահմանված ժամկետներում և կարգով իրականացնել ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկումը և ամփոփումը՝  ելնելով  դիմումների, բողոքների, առաջարկությունների առանձնահատկություններից և բովանդակությունից.
  10. Բաժնի պետին ներկայացնել հաշվետվություններ քաղաքացիներից ստացված դիմումների քանակի և բնույթի վերաբերյալ․
  11. Բաժնի պետին ներկայացնել Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ․
  12. Բաժնի պետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն՝ Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության  բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ: 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

 Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

 Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում: 

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում