Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը, Բաժնի ավագ մասնագետներից մեկը:
1. մասնակցում է նախարարությունում և Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում շրջանառվող պաշտոնական գրությունների, դիմումների մուտքագրման և ելքագրման հետ կապված գործընթացի իրականացման աշխատանքներին,
2. մասնակցում է թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների հիմքերի վարման աշխատանքներին,
3. մասնակցում է սահմանված ժամկետներում պաշտոնական գրությունների, դիմումների, հանձնարարականների պատասխանների ներկայացման գործընթացին,
4. մասնակցում է խորհրդակցությունների, նիստերի ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա արձանագրությունների կազմման աշխատանքներին,
5. մասնակցում է Նախարարի, Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների կատարման արդյունքների ամփոփման աշխատանքներին,
6. մասնակցում է նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող գործավարությանն առնչվող գործունեության ուսումնասիրության և մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքներին,
7. մասնակցում է իրավական ակտերի հաշվառման, գրանցամատյանի վարման աշխատանքներին,
8. մասնակցում է բաժնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աստիճանը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման և տրամադրման աշխատանքներին,
9. մասնակցում է ելից փաստաթղթերի նախագծերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող գործավարության պահանջներին համապատասխանեցնելու, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացման աշխատանքներին,
10. մասնակցում է դիմումների վերաբերյալ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ տեղեկությունների տրամադրման աշխատանքներին,
11. մասնակցում է Նախարարությունում ստացված պաշտոնական գրությունների, դիմումների, Նախարարի հրամանների, հանձնարարականների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և նախորդ ժամանակահատվածի համեմատական վերլուծության ամփոփման աշխատանքներին,
12. մասնակցում է գործավարությանն առնչվող օրենսդրության և նրա կիրարկման վերաբերյալ մեթոդական ցուցումների, իրավական ակտերում լրացումների և փոփոխությունների կատարման վերաբերյալ առաջարկությունների և կարծիքների ներկայացման աշխատանքներին:
1. մասնակցել բաժնի կողմից նախապատրաստված հրամանների, այլ իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքներ.
2. մասնակցել քաղաքացիների ընդունելությանը
3. այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
4. նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
5. մասնակցել պետական և այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին:
1. մասնակցել Նախարարությունում գործավարության կարգի կիրառման, ստացված պաշտոնական գրությունների և քաղաքացիների հանրագրերի, դիմումների և բողոքների միասնական շարժի աշխատանքներին,
2. մասնակցել Նախարարի, Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանների, հանձնարարականների, Նախարարությունում ստացված պաշտոնական գրությունների, դիմումների խորքային ուսումնասիրության աշխատանքներին
3. մասնակցել իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և համեմատական վերլուծության աշխատանքներին,
4. մասնակցել նախարարության պահպանման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական և (կամ) տարածքային ազդեցություն։
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ