Էկոնոմիկայի նախարարություն | Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն | Գյուղատնտեսական նորարարությունների բաժին | Բաժնի պետ| 23-32.5-Ղ4-14

Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները։

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետը կամ Բաժնի գլխավոր մասնագետը։

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մհեր Մկրտչյան 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. ապահովում է տեղական և արտասահմանյան բուհերի, միջազգային գիտական կենտրոնների և գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ մատուցող գերատեսչությունների և կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացումը՝ նորարարությունների տեղայնացման նպատակով փորձի փոխանակման և վերապատրաստումների կազմակերպման շրջանակներում,
  2. ապահովում է գյուղատնտեսական հումք, արտադրանք, տեխնիկա արտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքների իրականացումը,
  3. ապահովում է գիտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների և օրինակելի տնտեսությունների հետ համագործակցությունը՝ փորձացուցադրական տարածքներում խորհրդատվական միջոցառումների կազմակերպմամբ գյուղացիական փոքր տնտեսությունների համար նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը տեսանելի և կիրառելի դարձնելու նպատակով:
Իրավունքները
  • շահագրգիռ մարմիններից, նախարարության ստորաբաժանումներից և ենթակա մարմիններից ստանալ առաջարկություններ փորձացուցադրական տարածքներում խորհրդատվական միջոցառումների միջոցով գյուղատնտեսական փոքր տնտեսությունների համար նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման, գիտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների և օրինակելի տնտեսությունների հետ համագործակցությունն ապահովելու վերաբերյալ,
  • համագործակցել գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնների, տեղական և արտասահմանյան բուհերի, միջազգային գիտական կենտրոնների և գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ մատուցող գերատեսչությունների և կազմակերպությունների հետ, ստանալ առաջարկություններ գործակցության ընդլայնման նպատակով,
  • համագործակցել գյուղատնտեսական հումք, արտադրանք, տեխնիկա արտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ, ստանալ առաջարկություններ և համապատասխան տեղեկատվություն գիտական աշխատանքների և նորարարությունների տեղայնացման վերաբերյալ,
  • Բաժնի իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ հրավիրել խորհրդակցություններ` պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ, ձևավորել աշխատանքային խմբեր՝ ներգրավելով մասնագետների, գիտական հաստատություններից  ներկայացուցիչների և փորձագետների,
  • մասնակցել պետական մարմիններում և այլ կազմակերպություններում ոլորտին առնչվող թեմաններով կազմակերպված խորհրդակցություններին և քննարկումներին:
Պարտականությունները
  • քննարկել տեղական և արտասահմանյան բուհերի, միջազգային գիտական կենտրոնների և գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ մատուցող գերատեսչությունների և կազմակերպությունների հետ նորարարությունների տեղայնացման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, կազմել անհրաժեշտ փաստաթղթեր, հետևելլ վերապատրաստումների, կադրերի և տեղեկատվության փոխանակման գործընթացներին, կատարել հաջողված փորձի զանգվածային տարածման աշխատանքներ,
  • ուսումնասիրել գյուղատնտեսական հումք, արտադրանք, տեխնիկա արտադրող և ներմուծող կազմակերպությունների հետ համագործակցության նպատակով գիտական աշխատանքների և նորարարությունների տեղայնացման ուղղությամբ ստացված տեղեկատվությունը, ներկայացնել առաջարկություններ դրանց իրականացման գործընթացի վերաբերյալ, տնտեսավարողներին ծանոթացնել համաշխարհային շուկայում առկա նորարական լուծումներին,
  • ուսումնասիրել գյուղացիական փոքր տնտեսությունների համար փորձացուցադրական տարածքներում նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը տեսանելի և կիրառելի դարձնելու, գիտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների և օրինակելի տնտեսությունների հետ համագործակցությունը ձևավորելու նպատակով ստացված առաջարկությունները, նախապատրաստել համապատասխան խորհրդատվական միջոցառումներ, հետևել դրանց իրականացման ընթացքին, 
  • ուսումնասիրել գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնների հետ գիտության բնագավառում համագործակցության շրջանակներում ստացված առաջարկությունները, հետևել արդյունքների ամփոփման, եզրակացության տրամադրման աշխատանքներին,
  • նախապատրաստել Բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, 
  • քննարկել քաղաքացիներից ստացված դիմումները, բողոքները, առաջարկությունները, ներկայացնել առաջարկություններ խնդիրների լուծման համար:
Կրթություն, որակավորման աստիճանը
Մասնագիտական գիտելիքները

 Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ։ 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում