Պաշտպանության նախարարություն | Գնումների կազմակերպման վարչություն | Գնումների կազմակերպման վարչության գործառնավար| 26-34.1-Մ6-2

Ենթակա և հաշվետու է

Գործառնավարն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գործառնավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության մյուս գործառնավարը կամ Վարչության Բաժինների Ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր
ք. Երևան, Բագրևանդի 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Իրականացնում է Վարչության գործառույթների իրականացման շրջանակներում գաղտնի փաստաթղթերի և գույքի ստաց­ման, առաքման, գաղտնի փաստաթղթերի արխիվացման գործընթացը:

2. Իրականացնում է Վարչության գաղտնի գործավարության հետ առնչվող գործերի և մատյանների ձևակերպումն ու վարումը:

3. Կատարում է աշխատանքների հաշվառման գաղտնի փաստա­թղթե­րի ստուգումներ և ճշգրտումներ:

4. Ձևակերպում է գաղտնի փաստաթղթերի հետ առնչվող անձանց թույլտվության իրա­վունքը և այն ներկայացնում է համապատասխան մարմիններին և իրականացնում է դրանց ընթացքի ուղղությամբ հսկողությունը: 

Իրավունքները

• ստացված գաղտնի թղթակցության և գույքի ընդունման, գրանց­ման համար ստացված գաղտնի փաստաթղթերի հետ կապված անճշտությունների դեպքում փաս­տա­թուղթը չեղարկել և տեղեկացնել ուղարկող մարմնին կամ կատարողին,

• Վարչության գաղտնի փաստաթղթաշրջանառության աշխատանքների վարման նպատակով ուսումնասիրել ստացված գաղտնի փաստաթղթերը:

Պարտականությունները

• ելքագրել կատարված գաղտնի փաստաթղթերը, պատրաստել տեղեկանքներ, հաշվետվու­թյուններ, զեկուցագրեր և այլ գրություններ,

• «Շտապ» կամ «Հսկողության վերցված» գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ անհապաղ զեկուցել Վարչության պետին, մուտքագրել ստացված գաղտնի փաստաթղթերը, ներկայացնել Վարչության պետին, գաղտնի փաստաթղթերը հանձնել համապատասխան կատարողներին, հետևել դրանց կատարման ընթացքին,

• կատարել հաշվառման ենթակա գաղտնի փաստաթղթերի և գույքի ստուգումներ ու ճշտում­ներ, սահմանված կարգով նախապատրաստել փաստաթղթերը արխիվացման համար,

• առաքել կամ հանձնել գաղտնի փաստաթղթերը, հետևել դրանց ամբողջակա­նությանը,

• նախապատրաստել և ներկայացնել հաշվետվություններ գաղտնի փաստաթղթա­շրջա­նա­ռու­թյան շարժի վերաբերյալ, իրականացնել դրանց ընթացքի ուղղությամբ հսկողությունը:

Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում: 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակ­ներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակ­ներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, շփվում է տվյալ ստորաբաժանման ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում