Քրեակատարողական ծառայություն | ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ | Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժին | Գլխավոր հոգեբան| 12-2-ՔՀ2-Մ2-4

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր հոգեբանն անմիջական ենթակա և հաշվետու է  Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր հոգեբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր հոգեբաններից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է այցեր հոգեբանական օգնության կարիք ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին.
  2. դատապարտյալների դիմումների հիման վրա կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անհատական ընդունելություն և իրականացնում մասնագիտական խորհրդատվություն.
  3. իրականացնում է Հիմնարկում հացադուլ, ինքնավնասում, ինքնախեղում կատարած կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունելություն.
  4. իրականացնում է հսկողություն Հիմնարկում հաշվառման վերցված անձանց հետ տարվող աշխատանքների նկատմամբ
  5. իրականացնում է հոգեբանական և բացատրական աշխատանքներ Հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից հացադուլ, ինքնավնասում, ինքնախեղում կատարած անձանց հետ 
Իրավունքները
  1. համապատասխան ստորաբաժանումներից պահանջել դատապարտյալների և կալանավորված անձանց վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն
  2. ներկայացնել առաջարկություններ, դիտարկումներ ու հիմնավորումներ բաժնի պետին դատապարտյալների և կալանավորված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների վերաբերյալ.
  3. համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական  քննարկումներին.
  4.   ծանոթանալ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին.
Պարտականությունները
  1. կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ հոգեկան հիվանդության նախանշանների, սահմանային վիճակների կամ ինքնավնասման հակումների առկայության դեպքում այդ մասին անհապաղ զեկուցել Բաժնի պետին.
  2. կազմել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացված հոգեբանական աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը.
  3. տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հիմնարկում հացադուլ, ինքնավնասում, ինքնախեղում կատարած կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ.
  4. տեղեկացնել Բաժնի պետին հոգեբանական օգնության կարիք ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին կատարած այցերի արդյունքների մասին.
  5. կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ հոգեկան հիվանդության նախանշանների, սահմանային վիճակների կամ ինքնավնասման հակումների առկայության դեպքում այդ մասին անհապաղ զեկուցել Բաժնի պետին.
  6. կազմել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացված հոգեբանական աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը:
Կրթություն, որակավորման աստիճանը
  1.  
ՈւղղությունՍոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ
  1.  
ՈլորտՍոցիալական և վարքաբանական գիտություններ
  1.  
ԵնթաոլորտՀոգեբանություն
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հոգեբանության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում