Միասնական սոցիալական ծառայություն | 26.8_Տարածքային կենտրոններ | Թալինի տարածքային կենտրոն | 26.8դ_Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժին | ավագ մասնագետ| 10-1-26.8դ-Մ4-3

Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մյուս ավագ մասնագետներից մեկը կամ մասնագետը

Աշխատավայր
Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Թալին,Գայի փ. 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. իրականացնում է տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, կանխատեսման, տեղեկատվական շտեմարանի վարման աշխատանքներ,

2. իրականացնում է գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման աշխատանքները, ստացված տվյալները մուտքագրում է տեղեկատվական շտեմարան,

3. մասնակցում է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացին, տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեության աշխատանքներին,

4. մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում աշխատաշուկայի կարգավորման համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներին,

5. մասնակցում է զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը,

6. իրականացնում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ուսումնասիրության, քննարկման, պատասխանի կազմման աշխատանքներ,

7. մասնակցում է տեղեկատվական շտեմարանի ձևավորմանն ու վարմանը,

8. իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտերի կազմման աշխատանքները։


Իրավունքները

• ստանալ իր պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր,

• մասնակցել գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման գործընթացին,

• բանակցել գործատուների հետ, նախապատրաստել ծրագրերի իրականացման նպատակով պայմանագրերի նախագծեր,

• համագործակցել պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և լիազորությունների շրջանակներում Ծառայության այլ ստորաբաժանումների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ,

• տեղական և միջազգային կազմակերպությունների կապ պահպանել՝ սոցիալական ոլորտի իրավական ակտերի փոփոխությունների մասով տեղեկատվությունը շահառուներին տրամադրելու նպատակով,

• Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ,

• մարզի, Կենտրոնի սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների ընթացքում ներկայացնել առաջարկություններ։


Պարտականությունները

• սոցիալական դեպքի վարման շրջանակներում աշխատանք փնտրող անձի կարիքներին համապատասխան եզրակացությունների տրամադրման աշխատանքների ընթացքում ներկայացնել առաջարկություններ,

• նախապատրաստել Բաժնի լիազորությունների շրջանակներում գրություններ, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր,

• մասնակցել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակմանը,

• բացահայտված խնդիրների վերաբերյալ Բաժնի պետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և զեկուցումներ

• մասնակցել սեմինարներին, համաժողովներին, աշխատանքային քննարկումներին,

• մարզի, տարածքային կենտրոնի սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների ընթացքում նախապատրաստել և Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ և այդ ծրագրերի մասին միջազգային փորձի ուսումնասիրություն,

• Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքում ներկայացնել առաջարկություններ։


Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման կամ տնտեսագիտության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն