Գրասենյակի պետը հաշվետու և անմիջական ենթակա է Կոմիտեի ղեկավարին, ինչպես նաև անմիջական հաշվետու է Կոմիտեի գլխավոր քարտուղարին:
Գրասենյակի պետին ենթակա և հաշվետու են Գրասենյակի աշխատողները:
Գրասենյակի Պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Գրասենյակի Ավագ մասնագետը:
1. Կազմակերպում և իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների, դրանց իրականացման համար դիմումի ու անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, պետական տուրքի ու ծառայությունների վճարման` դրանց գործակիցների կիրառման, գործառույթների իրականացման ժամկետների, ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագրերի կնքման վերաբերյալ խորհրդատվության անվճար տրամադրման աշխատանքները.
2. ապահովում և իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման նպատակով Գրասենյակ տրվող դիմումների և դրանց կից ներկայացվող փաստաթղթերի ընդունման աշխատանքները.
3. կազմակերպում և իրականացնում է սահմանված ժամկետներում ավարտական փաստաթղթերի ելքագրման և դիմումատուին տրամադրման աշխատանքները.
4.կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագրերի կնքման աշխատանքները.
5. կազմակերպում է Գրասենյակ մուտքագրված դիմումի և դրանց կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածման և տեսաներածված նյութերը մուտքագրված տեքստային տվյալներին կապակցման աշխատանքները
6.նախապատրաստում է Գրասենյակի գործառույթների շրջանակներում առաջարկություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ:
·քաղաքացիներից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ.
·ըստ անհրաժեշտության ստուգելու Գրասենյակի աշխատակիցների կողմից մուտքագրված դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
·պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչելու կամ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում այդ գործընթացը մերժելու.
·վերահսկելու «Տրամադրվող ավարտական փաստաթղթերի հաշվառման մատյան»-ը սահմանված կարգով վարելու գործընթացը.
·անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման նպատակով Գրասենյակ տրվող դիմումների և դրանց կից ներկայացվող փաստաթղթերի բնօրինակները հանձնման-ընդունման ակտով հանձնելու սահմանված կարգով առաքում իրականացնողին.
·Գրասենյակի աշխատակիցներից պահանջելու կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
·էլեկտրոնային վարույթի իրականացման համար ունի համակարգում Գրասենյակի պետի համար սահմանված լիազորություններից օգտվելու իրավունք.
· պարտավոր է մատուցվող ծառայություններից օգտվողներին ցուցաբերել մեթոդական աջակցություն, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն.
· ապահովել դիմումների ընդունման և ավարտական փաստաթղթերի տրամադրման շրջանակներում քաղաքացիների որակյալ սպասարկման և պատշաճ ծառայությունների մատուցմանն ուղղված աշխատանքները.
· անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա ստուգել ինչպես պայմանագիրը ստորագրող անձանց ինքնությունը, այնպես էլ պայմանագրում ու անձը հաստատող փաստաթղթերում այդ անձանց վերաբերյալ տվյալների համապատասխանությունը.
Գրասենյակի կնիքով ավարտական փաստաթղթերի թղթային տարբերակը հաստատել և տրամադրել դիմումատուներին.
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարման չորս տարվա աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ