Կենտրոնի տնօրենին
Բաժնի պետին ամիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնի տնօրենը կամ ավագ մասնագետներից կամ ավագ սոցիալական աշխատողներից մեկը
1. ապահովում է սոցիալական ծառայությունների, այդ թվում՝ զբաղվածության, տրամադրման համար անհրաժեշտ տվյալների ստացման, փոխանակման և դրանց հավաստիության ստուգման գործընթացների իրականացման աշխատանքները,
2. ապահովում է օրենսդրությամբ սահմանված պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակման և վճարման, զբաղվածության պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի իրականացման աշխատանքները,
3. ապահովում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական դեպքի վարման, դրա շրջանակներում անհատական սոցիալական ծրագրի կազմման աշխատանքները, ինչպես նաև անհատական սոցիալական ծրագրի իրականացման մշտադիտարկումը և շարունակական հսկողությունը,
4. ապահովում է Կենտրոնի սպասարկման տարածքում աղքատ և սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերման և ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում նրանց հաշվառման աշխատանքները,
5. ապահովում է աշխատանք փնտրող անձի հաշվառման, նրա աշխատանքային կարիքների գնահատման, դրա հիման վրա զբաղվածության ապահովման անհատական ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները,
6. ապահովում է գործազուրկի կարգավիճակի տրամադրման, կասեցման, վերականգնման և դադարեցման աշխատանքների իրականացումը, գործատուների մոտ աշխատանք փնտրողին ուղեգրելու գործընթացը,
7. ապահովում է Կենտրոնի կողմից աշխատանք փնտրող կամ սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց հետ պայմանագրերի պատրաստման և կնքման աշխատանքների իրականացումը,
8. ապահովում է Կենտրոնի կողմից օրենսդրությամբ սահմանված եզրակացությունների տրամադրումը համապատասխան մարմիններին,
9. ապահովում է Կենտրոնի մասնակցությունը զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ամենամյա ծրագիր), ինչպես նաև մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,
10. ապահովում է համագործակցությունն աջակցող ցանցի հետ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ,
11. ապահովում է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացի, տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեության, համակարգող խորհրդի նիստերի իրականացման աշխատանքները,
12. ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցության սահմանման և տրամադրման գործընթացների իրականացումը,
13. ապահովում է Կենտրոն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և Կենտրոնի կողմից շահագործվող տեղեկատվական համապատասխան ենթահամակարգերում առկա տվյալների գաղտնիության պահպանման գործընթացը,
14. ապահովում է գործատուների հետ կապը՝ ապահովելով նրանց զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրումը,
15. ապահովում է գործատուներից, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից, թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկատվության ստացումը,
16. ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացը,
17. արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերի մասին կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում ապահովում է արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների իրազեկման, նրանց անհրաժեշտ վերապատրաստման իրականացումը։
• ուսումնասիրել տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակը, վերլուծել և կատարել կանխատեսումներ,
• մշակել առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ,
• Բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված Կենտրոնի տնօրենին ներկայացնել առաջարկ՝ խորհրդակցություններ հրավիրելու և ըստ անհրաժեշտության՝ դրանց համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների մասնակից դարձնելու վերաբերյալ,
• Կենտրոնի տնօրենին ներկայացնել առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ,
• առաջարկություններ ներկայացնել Կենտրոնի տնօրենին Բաժնի կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Կենտրոնին կից խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին,
• այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
• ընդունել քաղաքացիների և նրանց տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն,
• Կենտրոնի տնօրենի հաստատմանը ներկայացնել համապատասխան պետական նպաստի և այլ դրամական վճարների նշանակման, մերժման, դադարեցման, վերահաշվարկի կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը, փոխադարձ հաշվետվության ակտերը, գործազուրկի կարգավիճակի, կասեցման, վերականգնման և դադարեցման որոշումները, գործազուրկներին գործատուների մոտ ուղարկելու ուղեգրերը,
• սահմանել Բաժնի աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատողի սպասարկման տարածքում ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն,
• հանդես գալ սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ,
• օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել և ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություններ,
• ներկայացնել Բաժնի առջև դրված խնդիրներից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև մշակել դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,
• կազմել Կենտրոնի կողմից իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման ամսական հայտերը և ներկայացնել Կենտրոնի տնօրենին,
• իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների դեպքերի հայտնաբերումը, հավաքագրել անհրաժեշտ տվյալները, տեղեկացնել Կենտրոնի տնօրենին և ձեռնարկել միջոցներ դրանց վերադարձման նպատակով,
• անհրաժեշտության դեպքում կազմակերպել և անցկացնել արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների վերապատրաստման դասընթացներ,
• Կենտրոնի տնօրենին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն Բաժնի իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ,
• ուսումնասիրել տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակը, վերլուծել և կատարել կանխատեսումներ։
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման կամ հոգեբանության կամ իրավունքի կամ կրթության բնագավառում հատուկ կրթության բնագավառի մասնագետի` չորս տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիր¬ները և դրանց տալիս լուծումներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ