Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին | Արարատի տարածքային բաժին | Գլխավոր մասնագետ| 71-28.2.գ-Մ2-7

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը։

Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Օգոստոսի 23։
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

 

1. իրականացնում է տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ․

2. իրականացնում է Տեսչական մարմնի իրավասությունների սահմաններում ավտոմոբիլային տրանս­պորտի բնագավառի իրավական ակտերի և լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ․

3. իրականացնում է Տեսչական մարմնի իրավասությունների սահմաններում վերահսկողական աշխատանքներ ավտոկայաններում և երթակարգավարական կետերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չհատկացված վայրերում գոյացած ավտոտրանսպորտային միջոցների կուտակումների կետերում, ինչպես նաև տարածքային կառավարման համապատասխան մարմինների հետ պետավտոտեսչության անշարժ պահակետերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական կառավարման համապատասխան մարմինների ղեկավարների համատեղ հրամանի հիման վրա․

4. իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրություն և դրա հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացում Բաժնի պետին․

5. իրականացնում է Բաժնի լիազորությունների շրջանակներում հաշվետվությունների, առաջարկությունների, տեղեկանքների և միջնորդագրերի նախապատրաստման աշխատանքներ․

6. իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման և Բաժնի պետին ներկայացման աշխատանքներ․

7. իրականացնում է մեկ ամսվա կտրվածքով հանձնարարականների կատարման ընթացքի մասին վերլուծական տեղեկանքի տրամադրումը Բաժնի պետին․

 

Իրավունքները

 

· վերահսկողական գործառույթների, այդ թվում՝ ստուգումների ընթացքում համապատասխան մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր, տեղեկատվություն.

· վերահսկողական գործառույթների, այդ թվում՝ ստուգումների ընթացքում ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ․

· վերահսկողական աշխատանքների ընթացքում Բաժնի պետին ներկայացնել առաջարկություն` ըստ անհրաժեշտության Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար․

· վերահսկողական գործառույթների ընթացքում ի հայտ եկած օրենսդրական խնդիրների մասով Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

· վերահսկողության իրականացման ընթացքում պահանջել`

- տվյալ ավտոտրանսպորտային միջոցով տվյալ փոխադրումն իրականացնելու իրավունքի փաստաթղթեր (լիցենզիա, թույլտվություն).

- ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում` ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության տված ճանապարհային թերթիկը.

· միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտի ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնել նաև սահմանային անցման կետերում․

· մասնակցել ոլորտի բարելավման համար նախագծերի մշակման աշխատանքներին․

Պարտականությունները

 

· ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը․

· Բաժնի լիազորությունների շրջանակներում և իրականացված գործառույթների արդյունքում պատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, միջնորդագրեր, զեկուցագրեր, հաշվետվություններ․

· իրականացված ստուգումների արդյունքում Բաժնի պետին ներկայացնել հիմնական թիրախային խնդիրները և դրանց՝ արդյունավետ լուծման տարբերակներ.

· Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել Բաժին մուտքագրված դիմում-բողոքները և պատրաստել պատասխան գրություններ․

· օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում անմիջապես տեղյակ պահել Բաժնի պետին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց լիցենզիայից զրկելու միջնորդություն իրավասու մարմիններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ․

· Բաժնի պետին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների և ձեռնարկված միջոցառումների մասին։

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն։

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տրանսպորտի կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում