Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին | Տրանսպորտային անվտանգության վարչություն | Գլխավոր մասնագետ| 71-28.1.ե-Մ2-5

Ենթակա և հաշվետու է

Վարչության գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը: 

Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8։
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

 

1. իրականացնում է տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերա­հսկողական աշխատանքներ.

2. իրականացնում է ավտոմոբիլային տրանս­պորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվու­թյունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ․

3․ իրականացնում է իր իրավասության սահմաններում ավտոկայարաններում, ավտոկայաններում և երթակարգավարական կետերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, չհատկացված վայրերում գոյացած ավտոտրանսպորտային միջոցների կուտակումների կետերում, ինչպես նաև պետական կառավարման համապատասխան մարմինների հետ պետավտոտեսչության անշարժ պահակետերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական կառավարման համապատասխան մարմինների ղեկավարների համատեղ հրամանի հիման վրա վերահսկողական աշխատանքներ․

4․ իրականացնում է Վարչության մասնագետների կողմից ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների` օրենքով սահմանված ներքին և արտաքին կահավորմանը և փոխադրումներին ներկայացվող պահանջներին համապատասխանության ստուգման աշխատանքներ.

5․ իրականացնում է միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան․

6․ իրականացնում է սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ Վարչության պետին առաջարկությունների ներկայացման աշխատանքներ․

7․ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի հավաքակայանների, արտադրական բազայի տարածքում՝ տեխնիկական շահագործման հաշվառման և կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ.

8․ իրականացնում է երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների համապատասխան պարբերականությամբ տեխնիկական զննում անցնելու ժամկետների պահպանման գործառույթների նկատմամբ վերահսկողական աշխատանքներ․

9․ իրականացնում է երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլոր­տում տեխնիկական վերահսկողության աշխատանքներ, այդ թվում նաև` տրանս­պորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևե­կու­թյան անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի հաշվառման աշխատանքներ.

10․ իրականացնում է երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտան­գության ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահա­գործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության աշխատանքներ.

11․ իրականացնում է երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակեր­պություններում երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանության, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթու­ղային շարժակազմի ու բեռնարկղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնա­տար վագոնների ու բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարման ստուգումը: 

Իրավունքները

 

· համապատասխան մարմիններից և Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ անհրաժեշտ հիմնավորումներ, փաստաթղթեր, տեղեկատվություն.

· ստուգումների ընթացքում ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ․

· վերահսկողական աշխատանքների ընթացքում Վարչության պետին ներկայացնել առաջարկություն` ըստ անհրաժեշտության Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար․

· վերահսկողության իրականացման ընթացքում պահանջել`

- տվյալ ավտոտրանսպորտային միջոցով տվյալ փոխադրումն իրականացնելու իրավունքի փաստաթղթեր (լիցենզիա, թույլտվություն).

- ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում` ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության տված ճանապարհային թերթիկը.

· միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտի ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնել նաև սահմանային անցման կետերում:

Պարտականությունները

 

· ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը․

·Վարչության լիազորությունների շրջանակներում և իրականացված գործառույթների արդյունքում նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, միջնորդություններ, զեկուցագրեր․

· իրականացված ստուգումների արդյունքում Վարչության պետին ներկայացնել հիմնական թիրախային խնդիրները և դրանց՝ արդյունավետ լուծման տարբերակներ.

· Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել Վարչություն մուտքագրված դիմում-բողոքները և պատրաստել պատասխան գրություններ․

· օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում անմիջապես տեղյակ պահել Վարչության պետին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց լիցենզիայից զրկելու միջնորդություն իրավասու մարմիններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ․

·Վարչության պետին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն իրականացված աշխատանքների և ձեռնարկված միջոցառումների մասին։

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն։

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տրանսպորտի կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

 

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

 

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

 

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում