Վարչության պետը հաշվետու և անմիջական ենթակա է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի պետերը:
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում են Բաժնի պետերից մեկը:
1. ապահովում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մաս կազմող` սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածի մշակման աշխատանքները,
2. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփ վերլուծությունների և հաշվետվողականության գործընթացները՝ միտված ծրագրերի արդյունավետության բարձրացմանը,
3. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի նպատակային (ամփոփ) վերլուծությունները,
4. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական ծրագրերի ամփոփ հաշվետվությունների կազմման և ներկայացման,
5. ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական երկարաժամկետ (ռազմավարական) ծրագրերի մաս կազմող` սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածի մշակման, վերլուծության, ամփոփման աշխատանքները
6. ապահովում է ծրագրերի ու մատուցվող ծառայությունների մոնիթորինգային ցուցանիշների մշակման, ներդրման, դրանց հավաքագրման աղբյուրների և պարբերականության սահմանման աշխատանքները,
7. ապահովում է Նախարարության ստորաբաժանումներից և գրասենյակներից, Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից, Նախարարության համակարգում գործող հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործող այլ կազմակերպություններից պահանջվող` սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրման, վերլուծության ու ամփոփման և ներկայացման աշխատանքները.
8. ապահովում է բյուջետային գործընթացը՝ յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի մշակման, միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի մշակման, վերլուծության, ամփոփման և ներկայացման աշխատանքները,
9. տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված դեպքերում կատարում է օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորությունները,
10. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ոչ ֆինանսական` քանակական և որակական ցուցանիշների ամփոփ վերլուծությունների իրականացման աշխատանքները,
11. ներկայացնում է առաջարկություններ այլ պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից մշակված` սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող ծրագրերը ոլորտի քաղաքականության նպատակներին համապատասխանեցման ապահովման վերաբերյալ,
12. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ, տեղեկատվության հավաքագրման այլ ձևեր) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարման աշխատանքները,
13. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների և տեղեկանքների կազմման աշխատանքները` համագործակցելով Նախարարության ստորաբաժանումների և գրասենյակների հետ,
14. ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների գնահատման աշխատանքները,
15. ապահովում է Նախարարության գործունեության տարեկան հաշվետվություան կազմման աշխատանքները՝ Նախարարության ստորաբաժանումների և գրասենյակների հաշվետվությունների վերլուծության, գնահատման և ամփոփման հիման վրա,
16. ապահովում է Նախարարության ստորաբաժանումներից և գրասենյակներից ստացված` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող` իրենց բնագավառների ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրման, վերլուծության ու ամփոփման, ինչպես նաև ամփոփ հաշվետվությունների կազմման աշխատանքները,
17. Ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների նախագծի մշակման համար առաջարկությունների ներկայացման աշխատանքները, ամփոփ առաջարկությունների ներկայացման, և սոցիալական պաշտպանության ոլորտում տվյալ տարվա միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների կազմման աշխատանքները` համագործակցելով համապատասխան ստորաբաժանումների և գրասենյակների հետ,
18. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ վերլուծական և իրավիճակային հաշվետվությունների պատրաստման աշխատանքները,
19. վերլուծությունների տրամադրման միջոցով աջակցում է սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականությունների մշակմանը և մասնակցում է իրավական ակտերի նախագծերի քննարկմանը.
20. ապահովում է սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման աշխատանքները, կատարում է դրա արդյունքում կազմված ակտերի, տեղեկանքների և եզրակացությունների վերլուծությունն ու գնահատումը, և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ,
21. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ընթացքի, ազդեցությունների և արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի կազմակերպման աշխատանքները` իրականացնում է վերլուծություն և գնահատում, ինչպես նաև մասնակցում է ոլորտի իրավակիրառական պրակտիկայի մոնիթորինգին` կատարում է մոնիթորինգի արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,
22. մասնակցում է քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկմանը, անհրաժեշտության դեպքում՝ կատարում է դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրություն և տրամադրում է համապատասխան պարզաբանումներ,
23. ապահովում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների պահպանման մոնիթորինգի աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է պետական վերահսկողություն, կատարում է արդյունքների վերլուծությունն ու գնահատումը, ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
24. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց հիմնահարցերի, պետական կենսաթոշակային ապահովության համակարգի, սոցիալական աջակցության, աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի) տվյալների շտեմարանների ձևավորման ու վարման ուղղությամբ կատարվող աշխատանքները, շտեմարաններում առկա տվյալների նկատմամբ իրականացվող մոնիթորինգի աշխատանքները և կատարում է մոնիթորինգի արդյունքների գնահատում.
25. ապահովում է պետական կենսաթոշակների և պետական նպաստների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները և կատարում է արդյունքների գնահատում,
26. ապահովում է բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի աշխատանքները և կատարում է արդյունքների գնահատում,
27. ապահովում է պատվովճարի, պարգևավճարի նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման մոնիթորինգի աշխատանքները և կատարում է արդյունքների գնահատում,
28. ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված սոցիալական աջակցության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի հավաստիության, ինչպես նաև oրենքով սահմանված կարգով փաստաթղթերի տրման հիմքերի ստուգման, վերլուծման ու գնահատման արդյունքները, ներկայացնում է համապատասխան առաջարկություններ,
29. ուսումնասիրում և վերլուծում է գերատեսչությունների, կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներում, բողոքներում և առաջարկություններում բարձրացված խնդիրները և անհրաժեշտության դեպքում տալիս համապատասխան եզրակացություն,
30. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացիկ և վերջնական արդյունքների գնահատման աշխատանքները` ըստ նախապես սահմանված չափորոշիչների, բացահայտում է շեղումները և դրանց պատճառահետևանքային կապերը,
31. ապահովում է վերլուծությունների արդյունքում ձևավորված առաջարկությունները` ուսումնասիրություն կամ վերահսկողություն իրականացնելու համար,
32. նախարարության արտաքին կապերի վարչության հետ համագործակցելով համակարգում է Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում միջազգային և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի մշակման աշխատանքները,
33. նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ համատեղ՝ համակարգում է զանգվածային լրատվության և հանրային իրազեկման այլ միջոցներով սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ լուսաբանման աշխատանքները,
34. ապահովում է սոցիալական պաշտպանության համակարգում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող ծառայությունների օրենսդրության պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունը, այդ ծրագրերի և ծառայությունների մոնիթորինգը (մշտադիտարկում) և գնահատումը,
35. ապահովում է պետական կենսաթոշակների, նպաստների, պատվովճարների, պարգևավճարների և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող այլ դրամական վճարների նշանակման, հաշվարկման (վերահաշվարկման), վճարման գործընթացի, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի օրինականության (համապատասխանությունը օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին) նկատմամբ պետական վերահսկողությունը, այդ ծրագրերի և ծառայությունների մոնիթորինգը (մշտադիտարկում) և գնահատումը,
36. ապահովում է զբաղվածության պետական ծրագրերի, սոցիալական պաշտպանության ոլորտի պետական այլ ծրագրերի և սոցիալական ծառայությունների կատարման ընթացքի պետական վերահսկողությունը, այդ ծրագրերի ու ծառայությունների մոնիթորինգը (մշտադիտարկում) և գնահատումը,
37. ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար իրականացվող սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցներով ապահովելու պետական նպատակային ծրագրերի, անօթևան, մուրացիկ և թափառաշրջիկ անձանց, այդ թվում` երեխաների համար իրականացվող սոցիալական աջակցության պետական ծրագրերի պետական վերահսկողությունը, մոնիթորինգը և գնահատումը,
38. ապահովում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների պահպանման, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի իրականացման գործընթացի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը, մոնիթորինգը և գնահատումը,
39. ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված սոցիալական աջակցության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի հավաստիության ստուգման աշխատանքները. ներկայացնում է սոցիալական պաշտպանության համակարգում իրականաացվող ծրագրերին և ծառայություններին վերաբերող օրենսդրությունում լրացումների և փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ,
40. ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտում ծրագրերի ու ծառայությունների մոնիթորինգային ցուցանիշների մշակման, դրանց հավաքագրման աշխատանքները, իրականացված ուսումնասիրության և պետական վերահսկողության արդյունքների ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգում իրականացվող ծրագրերի և ծառայությունների վերլուծությանը և գնահատմանը,
41. պատասխանում է քաղաքացիների դիմումներին, առաջարկություններում բարձրացված խնդիրներին, գերատեսչություններից և այլ կազմակերպություններից ստացված գրություններին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում և տրամադրում է պարզաբանումներ,
42. իրականացնում է հակակոռուպցիոն միջոցառումների և հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքները:
1. ապահովել Վարչության կողմից նախապատրաստված Նախարարի հրամանների, այլ իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը.
2. մասնակցել քաղաքացիների ընդունելությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել քաղաքացիների ընդունելություն.
3. ներկայացնել Վարչության աշխատանքային ծրագիրը.
4. այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
5. ապահովել Վարչության և այլ մարմինների փոխհարաբերությունները.
6. ստորագրել Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
7. նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
8. ներկայացնել առաջարկություններ ըստ անհրաժեշտության, Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ.
9. հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, աշխատողների, համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
10. մասնակցել պետական և այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.
11. զեկուցումներ ներկայացնել իր սպասարկած ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում.
12. Նախարարության ստորաբաժանումներից պահանջել և ստանալ տեղեկատվություն Նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում.
13. հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիթորինգի համար պատասխանատու մարմնից պահանջել և ստանալ մեթոդական աջակցություն, խորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների վերաբերյալ:
1. կատարել քաղաքացիների ընդունելության, ապահովել գերատեսչությունների, կազմակերպությունների, քաղաքացիների գրավոր դիմումներում, բողոքներում և առաջարկություններում արծարծված հարցերի ուսումասիրությունը, վերլուծությունը, քննարկումը և պատասխանումը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մասնագիտական եզրակացությունները.
2. ապահովել մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը` սոցիալական պաշտպանության ոլորտում մոնիթորինգ և գնահատում իրականացնող մասնագետներին.
3. ապահովել Վարչության առջև դրված գործառույթներից եւ խնդիրներից բխող կանոնադրական խնդիրների կատարման վերլուծությունը և սահմանված կարգով գնահատումը, իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների, վերլուծական և իրավիճակային հաշվետվությունների և տեղեկանքների կազմումը, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ եւ ուղեցույցներ նախապատրաստելը և կատարված աշխատանքների գնահատումը.
4. ստորագրել վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
5. ապահովել վարչության աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխումը և դրանց կատարման հսկողությունը, վարչությունում պատշաճ աշխատանքային հարաբերությունների և կարգապահության պահպանումը, ինչպես նաև վարչության բնականոն աշխատանքային կապերը գործընկեր ու համագործակցող մարմինների հետ.
6. ապաոհվել սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող ծրագրերի մշակման աշխատանքների նկատմամբ հսկողությունը, դրանց իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրման, ամփոփման, մշակման, վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացումը և ղեկավարել դրանց ամփոփումը, ինչպես նաև դրանց վերաբերող անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի, դրանց նախագծերի կազմման և իրավական կարգավորման գործընթացները.
7. լուծել վարչության գործառույթներից և վարչությանը սահմանված կարգով տրված ցուցումներից ու հանձնարարություններից բխող խնդիրները, ընդունել վարչության գործառույթների կատարումն ապահովող մասնագիտական ու կազմակերպական որոշումներ.
8. սահմանված կարգով պահանջվող և վարչության անունից կազմվող հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի պատշաճ ներկայացումը.
9. իր իրավասության շրջանակներում համագործակցել իրավասու մարմինների հետ, իրականացնել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումները, հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը, մասնակցել հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին.
10. տրամադրել Նախարարության գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով նախատեսված՝ հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, պարզաբանումներ, միջոցներ ձեռնարկել Նախարարության կողմից ոլորտային միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն, և (կամ) ազդեցությունը սահմանափակվում է համապետական մակարդակով ։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և (կամ) մարմինը:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կամ համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ