Մասնագետը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ իրավաբաններից մեկը:
1. մասնակցում է հայցադիմումների պատասխանների նախապատրաստման աշխատանքներին.
2. մասնակցում է ՀՀ դատական ակտերի դեմ վերադասության կարգով բողոքի պատասխանների նախապատրաստման աշխատանքներին.
3. մասնակցում է վճիռների, որոշումների վերլուծությանը.
4. մասնակցում է Բաժնի գործառույթներին և դրանց իրականացման արդյունքներին վերաբերվող տեղեկատվության մշակման, հաշվետվությունների, ամփոփ տեղեկությունների նախապատրաստման և կազմման աշխատանքներին.
5. իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
· Ստորաբաժանումներից պահանջել դատական գործին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր
· աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով մասնակցել իրավական աշխատանքային քննարկումներին.
· օգտվել ARPIS էլեկտրոնային համակարգում իրավաբանի համար նախատեսված արտոնություններից.
· մասնակցել աշխատանքային քննարկումներին իրավաբանական կամ ֆիզիկական անձանց դիմումներում, դիմում-բողոքներում, գրություններում բարձրացված խնդիրներին ճիշտ լուծումներ տալու նպատակով.
· որոշումների, վճիռների վերլուծության արդյունքում կազմել տեղեկանքներ, ներկայացնել առաջարկություններ.
պատրաստել դիմումների, գրությունների պատասխաններ:
Առնվազն միջնակարգ կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանքային ստաժ չի պահանջվում.
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանն օժանդակության շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ