Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է նախարարին։
Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության բաժինների պետերը։
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բաժինների պետերից մեկը:
1․ կազմակերպում է ստեղծարար գործունեության խթանման և խրախուսման մեխանիզմների մշակման աշխատանքները,
2․ կազմակերպում է մտավոր սեփականության քաղաքականության մշակման, մտավոր սեփականության ոլորտի և անհրաժեշտ ինստիտուտների ձևավորման և/կամ զարգացման աշխատանքները,
3․ կազմակերպում է Վարչության հիմնական նպատակից և խնդիրներից բխող անհրաժեշտ այլ քաղաքականության մշակման աշխատանքների իրականացումը կամ օժանդակում և աջակցում է այլ պետական մարմիններին կամ գերատեսչություններին Վարչության հիմնական նպատակից բխող հարակից կամ ենթաոլորտային քաղաքականության մշակման աշխատանքներին․
4․ կազմակերպում է մտավոր սեփականության առևտրայնացման ոլորտի համար անհրաժեշտ ինստիտուտների ձևավորման և զարգացման ապահովման աշխատանքները․
5․ մասնակցում է մտավոր սեփականության իրավունքի ոլորտի, առևտրայնացման ոլորտի և գիտելիքահենք տնտեսության համար անհրաժեշտ այլ ոլորտների մասնագետների և կադրերի պատրաստման և վերապատրաստման կրթական ծրագրերի մշակմանը և օժանդակում դրանց իրականացման գործընթացներին,
6․ կազմակերպում է տնտեսության թվայնացման ոլորտի զարգացմանն օժանդակության աշխատանքները,
7․ կազմակերպում է գիտելիքահենք տնտեսության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանն և զարգացմանն աջակցության գործընթացները,
8․ կազմակերպում է պետական տարբեր մարմինների և մասնավոր ոլորտի հետ կառուցողական և արդյունավետ երկխոսության և համագործակցության աշխատանքները։
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի մեկ ոլորտի համար իրավասու կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն և ազդեցությունը սահմանափակվում է համապետական մակարդակով որոշակի ոլորտով։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և մարմինը:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ