Էկոնոմիկայի նախարարություն | Անասնաբուծության վարչություն | Ձկնաբուծության և մեղվաբուծության բաժին | Ավագ մասնագետ| 23-32.15-Մ4-2

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը կամ գլխավոր մասնագետը։

Աշխատավայր
Հայաստան,ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մհեր Մկրտչյան 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. մասնակցում է ձկնաբուծության և մեղվաբուծության իրավիճակի վերլուծությունների իրականացմանը, գնահատումների ու կանխատեսումների աշխատանքներին,
  2. իրականացնում է վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտների գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին,
  3. մասնակցում է ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության տրամադրման աշխատանքներին,
  4. մասնակցում է ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակման և իրականացվող ծրագրերի ընթացքի ուսումնասիրման աշխատանքներին,
  5. մասնակցում է ձկնաբուծությամբ և մեղվաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքներին.
  6. մասնակցում է հանրապետությունում ձկան արտադրության ծավալների կանխատեսման, փաստացի տվյալների վերլուծման աշխատանքներին,
  7. մասնակցում է ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտների ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման աշխատանքներին և մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքներին։
Իրավունքները
  • ստանալ ձկնաբուծության և մեղվաբուծության իրավիճակի վերլուծությունների համար անհրաժեշտ տվյալներ.
  • ստանալ կարծիքներ և առաջարկություններ Բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի մշակման համար, 
  • ստանալ տեղեկատվություն ձկնաբուծական և մեղվաբուծական արտադրանքի վերամշակման համար անհրաժեշտ արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի, դրանց ընթացքի վերաբերյալ,
  • ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից ստանալ տեղեկատվություն և տվյալներ՝ ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող, ինչպես նաև վերամշակման, պահածոյացման համար առավել նպատակահարմար (հարմարեցված) ձկան, խեցգետնի, փափկամորթների բուծման, մեղվաբուծական արտադրանքի արտադրության կազմակերպման և նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների մասին,
  • ստանալ համապատասխան տեղեկատվություն ձկնաբուծությամբ և մեղվաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների մասով թվաքանակի կամ այլ տվյալների վերաբերյալ.
  • ստանալ հանրապետությունում ձկան արտադրության ծավալների վերաբերյալ փաստացի տվյալներ, 
  • ստանալ կարծիքներ և առաջարկություններ ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտների ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալների մշակման համար: 
Պարտականությունները
  • հավաքագրել և ուսումնասիրել ձկնաբուծության ու մեղվաբուծության իրավիճակի վերլուծությունների համար անհրաժեշտ տվյալները, ներկայացնել ամփոփ տեղեկանքներ,
  • ամփոփել Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթերի հետ կապված կարծիքները և առաջարկությունները, նախապատարաստել համապատասխան փաստաթղթեր, 
  • ուսումնասիրել ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող, ինչպես նաև վերամշակման, պահածոյացման համար առավել նպատակահարմար (հարմարեցված) ձկան, խեցգետնի, փափկամորթների բուծման, մեղվաբուծական արտադրանքի արտադրության կազմակերպման և նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների վերաբերյալ հարցերը, ներկայացնել տեղեկանքներ,
  • հավաքագրել տեղեկատվություն ձկնաբուծական և մեղվաբուծական արտադրանքի վերամշակման, պահածոյացման համար անհրաժեշտ արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակման համար ստացված տեղեկատվությունը, ներկայացնել ամփոփ տեղեկանքներ իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ,
  • հավաքագրել ձկնաբուծությամբ և մեղվաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասով ստացված տվյալները, պատրաստել ամփոփ տեղեկանքներ, 
  • ամփոփել հանրապետությունում ձկնաբուծական և մեղվաբուծական մթերքների ծավալների վերաբերյալ փաստացի տվյալները, ներկայացնել ամփոփագրեր,
  • հավաքագրել և ստուգել ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտների ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները, նախապատրաստել ամփոփ տեղեկանքներ ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրման համար։
Կրթություն, որակավորման աստիճանը
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և մասնագիտական օժանդակության շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն