Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին | Արևմտյան տարածքային կենտրոն | Էջմիածնի բաժին | ավագ տեսուչ| 66-28.3-Մ3-18

Ենթակա և հաշվետու է

Ավագ տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետ-տեսուչին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Ավագ տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետ-տեսուչը կամ Ավագ տեսուչներից մեկը։

Աշխատավայր
Հայաստան, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Քաղաքապետարանի վարչական շենք, Մ․Մաշտոցի 0
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է տնտեսավարող սուբյեկտների կողմից դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումներ,
  2. իրականացնում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղատնային գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից գովազդի մասին օրենսդրության կատարման նկատմամբ ստուգումներ, վարչական վարույթներ,
  3. իրականացնում է դեղի ստեղծման, նախակլինիկական հետազոտության, կլինիկական փորձարկման, արտադրության, պատրաստման, դեղաբուսական հումքի մշակման, ներմուծման, արտահանման, փոխադրման, պահպանման, իրացման, բաշխման, կիրառման, տեղեկատվության տարածման, ոչնչացման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ,
  4. իրականացնում է իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականների նախագծերի կազմման աշխատանքներ՝ սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար,
  5. իրականացնում է «Լիցենզավորման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդագրերի նախագծերի կազմման աշխատանքներ՝ լիցենզավորող կամ թույլտվություն տրամադրող մարմիններին ներկայացնելու նպատակով,
  6. իրականացնում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողական աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ,
  7. իրականացնում է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական աշխատանքներ,
  8. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական վարույթների հարուցման, ստուգումների և ուսումնասիրությունների աշխատանքներ,
  9. ներկայացնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առաջարկություն դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման հայտնաբերման դեպքում։
Իրավունքները

· Վերահսկողության իրականացման ընթացքում համապատասխան ստորաբաժանումներից կամ այլ տեսչական մարմիններից պահանջել դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն,

  • ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտներից պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին,

· ստուգումների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներից վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին,

· Բաժնի պետ-տեսուչին ներկայացնել առաջարկություն զննման աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։

Պարտականությունները

· առաջարկություն ներկայացնել Բաժնի պետ-տեսուչին վարչական վարույթներ հարուցելու, ստուգումներ իրականացնելու վերաբերյալ,

· վարչական վարույթների շրջանակներում մշակվող փաստաթղթերն ուղարկել հիմնական մասնագիտական ստորաբաժանումներին համաձայնության մինչ հաստատման ուղարկելը,

· նախապատրաստել Բաժնի պետ-տեսուչին ներկայացվող առաջարկություն` ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերացման նպատակով ժամկետներ սահմանելու վերաբերյալ,

  • առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները,
  • ուսումնասիրել վարչական իրավախախտումների գործերի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, նախապատրաստել վարչական իրավախախտումների տուգանքի որոշման նախագծեր,
  • ուսումնասիրել դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ,

  • մշակել համապատասխան նյութեր տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն առնչվող իրավական ակտերի մասին տնտեսվարող սուբյեկտների իրազեկումն իրականացնելու նպատակով:
Կրթություն, որակավորման աստիճանը


Ուղղություն
Առողջապահություն և սոցիալական աշխատանք
Ոլորտ
Առողջապահություն
Ենթաոլորտ
Ֆարմացիա

կամ


Ուղղություն
Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
Ոլորտ
Քիմիա
Ենթաոլորտ
Քիմիա


Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում կամ առողջապահության բնագավառում դեղագետի մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն