Ավագ տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետ-տեսուչին:
Ավագ տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետ-տեսուչը կամ Ավագ տեսուչներից մեկը։
1. Վերահսկողության իրականացման ընթացքում համապատասխան ստորաբաժանումներից կամ այլ տեսչական մարմիններից պահանջել դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն,
3. ստուգումների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներից վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին,
4. Բաժնի պետ-տեսուչին ներկայացնել առաջարկություն զննման աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
1. առաջարկություն ներկայացնել Բաժնի պետ-տեսուչին վարչական վարույթներ հարուցելու, ստուգումներ իրականացնելու վերաբերյալ,
2. վարչական վարույթների շրջանակներում մշակվող փաստաթղթերն ուղարկել հիմնական մասնագիտական ստորաբաժանումներին համաձայնության մինչ հաստատման ուղարկելը,
3. նախապատրաստել Բաժնի պետ-տեսուչին ներկայացվող առաջարկություն` ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերացման նպատակով ժամկետներ սահմանելու վերաբերյալ,
| Ուղղություն | Առողջապահություն և սոցիալական աշխատանք |
| Ոլորտ | Առողջապահություն |
| Ենթաոլորտ | Ֆարմացիա |
կամ
| Ուղղություն | Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն |
| Ոլորտ | Քիմիա |
| Ենթաոլորտ | Քիմիա |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում կամ առողջապահության բնագավառում դեղագետի մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ