Էկոնոմիկայի նախարարություն | Տնտեսական հետազոտությունների վարչություն | Մակրոտնտեսական հետազոտությունների բաժին | Մասնագետ| 23-32.24-Մ6-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մհեր Մկրտչյան 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. Մասնակցում է հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացման, տնտեսական ազդեցությունների գնահատման աշխատանքներին, 
  2. Մասնակցում է էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելների կառուցման աշխատանքներին,
  3. մասնակցում է տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի նախանշման աշխատանքներին,
  4. մասնակցում է տեղական և միջազգային գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ աշխատանքներին,
  5. Նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցելով մասնակցում է  Վարչության գործունեության ոլորտին վերաբերող օրենքների և իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին։
Իրավունքները
  • առնչվել արդիական գիտական հենքի հիման վրա մակրոտնտեսական հետազոտություններ, վերլուծություններ և մշտադիտարկումներ, տնտեսական ազդեցությունների գնահատման աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվությանը,
  • ծանոթանալ էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելների կառուցմանը, ինչպես նաև դրա հիման վրա համապատասխան գնահատումներին,
  • մասնակցել բազմավեկտոր խորքային տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների միջոցով տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի նախանշման աշխատանքներին,
  • ստանալ տեղեկատվություն տեղական և միջազգային գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ աշխատանքները,
  • առնչվել իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությանը։
Պարտականությունները
  • Ուսումնասիրել մակրոտնտեսական հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացման աշխատանքները և դրանց հիման վրա նախապատրաստել համապատասխան զեկույցներ,
  • ուսումնասիրել էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելներ կառուցման մեթոդները և ներկայացնել դրանց կիրառման վերաբերյալ առաջարկություններ,
  • հավաքագրել տեղեկատվություն տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի մշակման համար,
  • նախապատրաստել տեղական և միջազգային գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ փաստաթղթերը,
  • տրամադրել կարծիքներ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ։
Կրթություն, որակավորման աստիճանը
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական  գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում