Մրցակցության պաշտպանության հանձնաժողով | Մրցակցության գնահատման և վերահսկողության վարչություն | Գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժին | Ավագ մասնագետ| 45-34.2-Մ3-2

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ Բաժնի ավագ մասնագետը

Աշխատավայր
ք․ Երևան, Տիգրան Մեծ 4
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. մասնակցում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակներում ապրանքային շուկաների հատկորոշման և դրա հետ կապված աշխատանքներին՝ տնտեսավարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի չարաշահումների և հակամրցակցային համաձայնությունների գործողությունների բացահայտման նպատակով․ 
2. իրականացնում է հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ.  
3. իրականացնում է ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, այդ դիրքի փաստացի կամ հնարավոր չարաշահումների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ. 
4. մասնակցում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացմանը.  
5. մասնակցում է տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության կողմից իրականացվող համատեղ ուսումնասիրությունների աշխատանքներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին, ներկայացնում առաջարկություններ և դիրքորոշումներ. 
6. իրականացնում է ստուգման, դիտանցման, հսկիչ գնման, արտաքին դիտման և մշտադիտարկման, ուսումնասիրություններ և դրանց վերաբերյալ ներկայացնում տեղեկություններ և առաջարկություններ.   
7. իրականացնում է պետական մարմիններից և տնտեսավարող սուբյեկտներից սահմանված կարգով և ժամկետներում տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և կատարում վերլուծություն.  
8.   նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 
9.   նախապատրաստում է Հանձնաժողովի նախագահի, համապատասխան անդամի, գլխավոր քարտուղարի՝ Բաժնի առջև դրված իրավասություններից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, այլ փաստաթղթեր և ներկայացնում ստորագրման. 
10. իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի պատասխանների պատրաստման աշխատանքները և տրամադրում խորհրդատվություն
 

Իրավունքները

• ստանալ իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և տեղեկատվություն․
•  մասնակցել վարչական վարույթի հարուցման աշխատանքներին.
•  որպես Հանձնաժողովի ներկայացուցիչ մասնակցել դատական նիստերին, ներկայացնել միջնորդություններ, առարկություններ, ստանալ փաստաթղթեր, ստորագրել ծանուցումներ. 
• ներկայացնել հակամրցակցային համաձայնությունների, տնտեսական գործունեության համակարգումների բացահայտմանը, կանխարգելմանը և վերացմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև պահանջել լրացուցիչ հիմնավորումներ. 
•  մասնակցել ստուգումների, դիտանցումների, հսկիչ գնումների, արտաքին դիտումների, մշտադիտարկումների և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
•  ներկայացնել իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ.
• Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, այլ տեսակոնֆերանսներին առաջարկությունների, դիրքորոշումների, զեկույցների ներկայացումը․ 
•  ներկայացնել Եվրասիական տնտեսական միության կողմից իրականացվող համատեղ ուսումնասիրությունների շրջանակում  առաջարկություններ և դիրքորոշումներ
 

Պարտականությունները

•  պատրաստել վարչական վարույթի հարուցման, ինչպես նաև պատասխանատվության միջոցի կիրառման, կասեցման, կարճման, նախազգուշացում տալու վերաբերյալ համապատասխան նախագծեր.
•  ներկայացնել ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ․
• ներկայացնել համապատասխան հիմնավորումներ ապրանքային շուկաների ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների որոշման հետ կապված․
•  իրականացնել ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման հետ կապված վերլուծություներ. 
•  ներկայացնել հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ․
•  ստուգել ուսումնասիրության համար տնտեսավարող սուբյեկտներից ստացված անհրաժեշտ տեղեկատվության արժանահավատությունը․
•  մշակել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
• Հանձնաժողովի նիստերի, աշխատանքային քննարկումների, խորհրդակցությունների, ժողովների ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ տրամադրել եզրակացություններ, ներկայացնել առաջարկություններ, դիրքորոշումներ.
• մասնակցել ներպետական և միջազգային աշխատանքային քննարկումներին, հանդիպումներին և աշխատանքային խմբերի աշխատանքներին
 

Կրթություն, որակավորման աստիճանը

1 Ուղղություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2 Ոլորտ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3 Ենթաոլորտ Տնտեսագիտություն
4 Մասնագիտություն Տնտեսագիտություն
Կամ
1 Ուղղություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2 Ոլորտ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3 Ենթաոլորտ Միջոլորտային մասնագիտություններ
4 Մասնագիտություն Ագրոէկոնոմիկա
Կամ
1 Ուղղություն ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
 

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում տնտեսագիտության կամ իրավունքի կամ ֆինանսավարկային բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն