Գլխավոր իրավաբանը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Գլխավոր իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ իրավաբանը կամ Բաժնի իրավաբանը:
1. իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենքով հաստատված հավելվածի 3-րդ կետով նախատեսված իրավական փորձաքննության ոլորտում /այսուհետ՝ Իրավական փորձաքննության ոլորտ/ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննությունը և պետական փորձագիտական եզրակացության տրամադրման աշխատանքները.
2. իրականացնում է անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի և առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
3. իրականացնում է Սահմանադրական դատարանի ներկայացրած գրությունների կապակցությամբ Կառավարության դիրքորոշման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման աշխատանքները.
4. իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի՝ Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննության և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու աշխատանքները.
5. իրականացնում է Պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննությունը.
6. իրականացնում է Տեղական ինքնակառավարման մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննությունը.
իրականացնում է Կառավարության հանձնարարականների համաձայն իրավական բնույթի պարզաբանումների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների գրությունների վերաբերյալ պարզաբանումների, իրավական դիրքորոշումների և առաջարկությունների տրամադրման աշխատանքները:
· իրավական փորձաքննության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի, Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, տեղական ինքնակառավարման մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննության, կարծիքի և համապատասխան առաջարկությունների ներկայացման շրջանակներում ուսումնասիրել փաստաթղթերի ամբողջականությունը, իրականացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության ստուգում, ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, բացահայտել և վերլուծել ներկայացված իրավական ակտի նախագծի բովանդակության էությունը և համապատասխան այլընտրանքային լուծումներ առաջարկել, նախագիծը համաձայնեցնել Նախարարության այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ, ստանալ այլ մարմնի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, Գործակալության պետի համաձայնությամբ նախագծի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մասնագետների և փորձագետների.
· ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, ստուգել ներկայացված դիրքորոշման համապատասխանությունը Սահմանադրությանը և օրենքներին.
· Կառավարության հանձնարարականների համաձայն իրավական բնույթի պարզաբանումների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների գրությունների վերաբերյալ պարզաբանումների, իրավական դիրքորոշումների և առաջարկությունների ներկայացման գործառույթների շրջանակներում ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, համաձայնեցնել Նախարարության այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ, Բաժնի պետի համաձայնությամբ կազմակերպել աշխատանքային քննարկումներ.
· այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, ինչպես նաև Նախարարության այլ ստորաբաժանումներից պահանջել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումներ, հիմնավորումներ, կարծիքներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
· կազմել և տրամադրել Նախարարության այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություններ, առաջարկություններ, տեղեկանքներ ու այլ գրությունները, լրամշակել իրավական ակտերի նախագծերը.
· համագործակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական համապատասխան մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
· տրամադրել փորձագիտակլան եզրակացություններ՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի, Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի նախագծերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, տեղական ինքնակառավարման մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել կարծիք և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
· տրամադրել Սահմանադրական դատարանի ներկայացրած գրությունների կապակցությամբ Կառավարության դիրքորոշման վերաբերյալ առաջարկություններ.
տրամադրել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Կառավարության հանձնարարականների համաձայն իրավական բնույթի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված գրությունների վերաբերյալ պարզաբանումներ, իրավական դիրքորոշումներ և առաջարկություններ:
| 1 | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
| 2 | Ոլորտ | Իրավունք |
| 3 | Ենթոլորտ | Իրավունք |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ