Էկոնոմիկայի նախարարություն | Տնտեսական հետազոտությունների վարչություն | Մակրոտնտեսական հետազոտությունների բաժին | Ավագ մասնագետ| 23-32.24-Մ4-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ Բաժնի մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մհեր Մկրտչյան 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. Մասնակցում է հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացման, տնտեսական ազդեցությունների գնահատման աշխատանքներին, 
  2. իրականացնում է էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելների կառուցման աշխատանքներ,
  3. մասնակցում է տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի նախանշման աշխատանքներին,
  4. մասնակցում է տեղական և միջազգային գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ աշխատանքներին,
  5. Նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցելով մասնակցում է  Վարչության գործունեության ոլորտին վերաբերող օրենքների և իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին։
Իրավունքները
  • ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն արդիական գիտական հենքի հիման վրա մակրոտնտեսական հետազոտություններ, վերլուծություններ և մշտադիտարկումներ, տնտեսական ազդեցությունների գնահատման աշխատանքների իրականացման համար,
  • ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելների կառուցման, դրա հիման վերաբերյալ համապատասխան գնահատումների վերաբերյալ,
  • մասնակցել բազմավեկտոր խորքային տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների միջոցով տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի նախանշման աշխատանքներին,
  • ստանալ տեղեկատվություն տեղական և միջազգային գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ,
  • առնչվել իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությանը,
  • մասնակցել այլ մարմիններում կազմակերպվող քննարկումներին, նիստերին։
Պարտականությունները
  • մակրոտնտեսական հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացման աշխատանքների արդյունքների հիման վրա կազմել համապատասխան զեկույցներ,
  • էկոնոմետրիկ և կառուցվածքային մոդելների կառուցման վերաբերյալ տալ կարծիքներ և առաջարկություններ,
  • հավաքագրել տնտեսական զարգացման ռազմավարական ուղենիշերի մշակման վերաբերյալ տեղեկատվությունը, 
  • նախապատրաստել անհրաժեշտ տեղեկատվություն տեղական և միջազգային գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ,
  • մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակմանը, նախապատրաստել զեկույցներ և շնորհանդեսներ։
Կրթություն, որակավորման աստիճանը
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

 Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ։ 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն