Բաժանմունքի պետը ենթակա և հաշվետու է Ստորաբաժանման ղեկավարին:
Բաժանմունքի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժանմունքի աշխատողները:
Բաժանմունքի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գլխավոր քարտուղարի հրամանով նշված անձը:
1. Ապահովում է տարածաշրջանի զորահավաքային և զորակոչային ռեսուրսների ուսումնասիրության, տրանսպորտային միջոցների հաշվառաման աշխատանքները,
2. Ապահովում է պահեստազորից պայմանագրային զինծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումների ընդունման աշխատանքները,
3. Իրականացնում է քաղաքացիների պահեստազորային հաշվառման, ինչպես նաև նրանց պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավման աշխատանքները:
4. Մասնակցում է քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավված զինապարտների նախնական և անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ուղեգրման գործընթացին:
5. Ապահովում է քաղաքացիների դիմում-բողոքների հավաքագրումը։
6. Ապահովում է ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու ցանկություն հայտնած զինապարտների ընդունելության նախապատրաստական աշխատանքները:
7. Մասնակցում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացի կազմակերպմանը:
տեղական ինքնակառավարման և պետական մարմիններից, ինչպես նաև զինապարտներից, քաղաքացիներից իր լիազորությունների շրջանակներում պահանջելու ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր և տեղեկանքներ,
կատարելու ներկայացված տեղեկատվությունների ուսումնասիրություն և վերլուծություն, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպելու մասնագիտական քննարկումներ,
ենթակա անձնակազմին տալու հանձնարականներ, կարգադրություններ, ընդունելու օրենքով պատվիրակված դեպքերով որոշումներ և ներկայացնելու միջնորդություններ,
անցկացնելու քննարկումներ և խորհրդակցություններ քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված խնդիրների լուծման նպատակով,
մասնակցելու հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվող միջոցառումներին,
համագործակցում է տարածքի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձանց հետ, արդյունքների մասին ներկայացնում է հաշվետվություն Ստորաբաժանման ղեկավարին:
ապահովում է տարածաշրջանի զորահավաքային և զորակոչային ռեսուրսների ուսումնասիրման, տրանսպորտային միջոցների հաշվառաման արդյունքների մասին ներկայացնում է հաշվետվություն Ստորաբաժանման ղեկավարին:
ներկայացնում է միջնորդություն Ստորաբաժանման ղեկավարին՝ քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավված զինապարտների նախնական և անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ուղեգրման գործընթացն իրականացնելու համար:
զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների սոցիալական պաշտպանության ապահովման փաստաթղթերի փաթեթը ամփոփում և ներկայացնում է Ստորաբաժանման ղեկավարին:
ուսումնասիրել քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և զորահավաքային պատրաստության վերաբերյալ ստացված որոշումները, հրամանները և կարգադրությունները, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերը և հաշվետվությունները,
կազմակերպել շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների տվյալների նախնական ուսումնասիրում,
կայացնել որոշումներ պահեստազորում հաշվառված քաղաքացիներին պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու մասին,
ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կամ սպայական դասընթացներում քաղաքացիներին ներգրավելու նպատակով տարածքում իրականացնել քարոզչական աշխատանքներ,
պայմանագրային զինվորական ծառայության ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումներին սահմանված կարգով Ստորաբաժանման ղեկավարի քննարկմանը,
իրականացնել քարոզչական աշխատանքներ, կազմակերպել միջոցառումներ հայրենասիրական դաստիարակության և բանակ-հասարակություն կապի ապահովման նպատակով:
Բարձրագույն կրթություն:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ զորակոչային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ