Բաժնի ավագ մասնագետը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
1. մասնակցում է տարածական տվյալների ենթակառուցվածքի (այսուհետ՝ ՏՏԵ), երկրատեղեկատվական համակարգերի բնագավառում համակարգի գործունեությունը կարգավորղ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի (կարգերի, հրահանգների, մեթոդական ցուցումների և այլն) մշակման ու ներդրման աշխատանքներին.
2. մասնակցում է ՏՏԵ-ի, երկրատեղեկատվական համակարգերի բնագավառում իրականացվելիք աշխատանքների տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման ու ներդրման աշխատանքներին.
3. մասնակցում է տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների թվայնացման, բազայի ստեղծման, մոդելավորման, ինտեգրման, համակարգման, հրատարակման և կառավարման հայեցակարգի և մեթոդաբանության մշակման ու ներդրման աշխատանքներին.
4. իրականացնում է ՏՏԵ-ի ստեղծմանն ուղղված իրավաօրենսդրական, հասարակական հետազոտություններ.
5. իրականացնում է բազային և թեմատիկ երկրատեղեկատվական, կադաստրային շերտերի ստեղծման, խմբագրման և դրանց ազգային Գեոպորտալ մուտքագրման աշխատանքների կազմակերպումը.
6. իրականացնում է երկրատարածական տվյալների թվայնացման, բազայի ստեղծման, մոդելավորման, ինտեգրման, համակարգման, հրատարակման և կառավարման հայեցակարգերի և մեոթոդաբանության մշակման գործընթացները.
7. մասնակցում է ստանդարտացված ՏՏԵ-ի երկրատարածական տվյալների և մետատվյալների կազմման և մշակման աշխատանքների կազմակերպմանը.
· երկրատարածական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի (կարգերի, հրահանգների, մեթոդական ցուցումների և այլն), ինչպես նաև տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման ու ներդրման համար, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.
· ուսումնասիրել ՏՏԵ-ի վարման և երկրատարածական տվյալների ստանդարտացման միջազգային փորձը.
· մասնակցել առկա երկրատեղեկատվական բազաների թարմացման աշխատանների կազմակերպմանը.
· ուսումնասիրել երկրատեղեկատվական համակարգերի, տվյալների բազայի ստեղծման տրամաբանական սխեմաների մեթոդաբանությունը.
· մասնակցել ոլորտային կադաստրների հետ՝ ինտեգրման և արդյունավետ աշխատանքները համակարգելու նպատակով հանդիպումներին.
· ուսումնասիրել տարածական տվյալների հավաքագրման և թարմացման ժամանակակակից մեթոդները.
· ուսումնասիրել ՏՏԵ-ի, երկրատեղեկատվական համակարգի բնագավառում կիրառվող միջազգային փորձը.
· մշակել և ներկայացնել առաջարկություններ երկրատարածական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի (կարգերի, հրահանգների, մեթոդական ցուցումներ և այլն), ինչպես նաև տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքների վերաբերյալ.
· մշակել և ներկայացնել առաջարկություններ ՏՏԵ-ի վարման և երկրատարածական տվյալների ստանդարտացման միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով.
· ինտեգրման և արդյունավետ աշխատանքներն համակարգելու նպատակով մշակել և ներկայացնել առաջարկություններ.
· մշակել և ներկայացնել առաջարկություն տարածական տվյալների հավաքագրման և թարմացման ժամանակակակից մեթոդների վերաբերյալ.
ներկայացնել առաջարկություն ՏՏԵ-ի, երկրատեղեկատվական համակարգի բնագավառում միջազգային փորձը ՀՀ-ում կիառելու նպատակով.
| ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ | Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն | Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն | ||
| ՈԼՈՐՏ | Ճարտարապետություն և շինարարություն | Գիտություններ երկրի մասին | Մաթեմատիկա և վիճակագրություն | |
| ԵՆԹԱՈԼՈՐՏ | Շենքների և քաղաքային ճարտարագիտություն |
| Մաթեմատիկա | Վիճակագրություն |
| ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | - |
|
| |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության բնագավառում երկրաբաշխի կամ քարտեզագրի կամ տեղանքագրի` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և (կամ) մասնագիտական օժանդակության համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման և (կամ) մասնագիտական օժանդակության շրջանակներում:
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ