Էկոնոմիկայի նախարարություն | Առևտրի և ինտեգրացիայի վարչություն | Սակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժին | Ավագ մասնագետռ| 23-32.11-Մ4-4

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մհեր Մկրտչյան 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. մասնակցում է սակագնային և ոչ սակագնային կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և Եվրասիական տնտեսական միության չափանիշներին համապատասխանեցման ապահովման աշխատանքներին,
  2. իրականացնում է ազատ առևտրի մասին համաձայնագրերի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության պայմանագրից բխող պարտավորությունների շրջանակներում մի շարք ապրանքատեսակների մասով արտոնյալ դրույքաչափերի կիրառման ընթացակարգերի մշակման աշխատանքները, 
  3. մասնակցում է սակագնային և ոչ սակագնային  կարգավորման ոլորտում «պետություն-մասնավոր հատված» համագործակցության միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին,
  4. մասնակցում է ՀՀ տնտեսական զարգացման խնդիրներով պայմանավորված` առանձին ապրանքների արտահանման արգելման կամ քանակական սահմանափակումների  քաղաքականության մշակման աշխատանքներին,
  5. իրականացնում է ՀՀ համար զգայուն, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ ունեցող ապրանքների ցանկերի մշակման աշխատանքները՝ ելնելով երրորդ երկրների շուկաների առանձնահատկություններից, 
  6. մասնակցում է երրորդ երկրներից ՀՀ-ից արտահանման և երրորդ երկրներից ՀՀ ներմուծման քվոտավորման մեխանիզմի ներդրման աշխատանքներին,
  7. մասնակցում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում ներքին շուկայի պաշտպանության և հակագնագոյացման միջոցների կիրառումն ապահովող աշխատանքներին, 
  8. մասնակցում է սակագնային, ոչ սակագնային կարգավորման ոլորտում առանձին տեսակի ապրանքների ցանկի և վերջինիս ուղղությամբ մաքսատուրքի դրույքաչափերի կամ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի մշակման և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ բանակցությունների վարման աշխատանքներին,
  9. մասնակցում է ապրանքների ծագման երկրի որոշման միասնական քաղաքականության մշակման աշխատանքներին
Իրավունքները
  • Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում մաքսասակագնային և ոչ սակագնային  կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և  Եվրասիական տնտեսական միության չափանիշներին համապատասխանեցման աշխատանքների հետ կապված շահագրգիռ մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն,
  • ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր շահագրգիռ մարմիններից ՀՀ տնտեսական զարգացման խնդիրներով պայմանավորված` առանձին ապրանքների արտահանման և ներմուծման արգելման կամ քանակական սահմանափակումների  ուղղությամբ քաղաքականության մշակման վերաբերյալ,
  • մասնակցել մաքսասակագնային և ոչ սակագնային  կարգավորմանն ուղղված՝ որոշ ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի բարձրացման, նվազեցման կամ զրոյականացման, ինչպես նաև որոշ ապրանքատեսակների մասով դասակարգման հետ կապված միջոցառումների իրականացման, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ընթացակարգերի մշակման և դրանցից բխող միջոցառումների իրականացման հետ կապված շահագրգիռ մարմինների մասնագետների և փորձագետների հետ անցկացվող խորհրդակցություններին և քննարկումներին՝ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության  շրջանակներում,
  • մասնակցել պետական կառավարման մարմինների հետ անցկացվող քննարկումներին միասնական շուկայի ձևավորման աշխատանքների պատշաճ իրականացման հետ կապված Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում։
Պարտականությունները
  • Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության աշխատանքների իրականացման նպատակով, համապատասխան մարմիններից տրված անհրաժեշտ հիմնավորումների, կարծիքների և այլ տեղեկատվության հիման վրա ներկայացնել առաջարկություններ,
  • ամփոփել և ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում մաքսասակագնային և ոչ սակագնային  կարգավորմանն ուղղված՝ որոշ ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի բարձրացման, նվազեցման կամ զրոյականացման, դասակարգման հետ կապված միջոցառումները, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ընթացակարգերի մշակման վերաբերյալ տեղեկատվությունը, ապրանքների արտադրության, ներմուծման և արտահանման ծավալները,
  • ներկայացնել առաջարկություններ  մաքսասակագնային և ոչ սակագնային  կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և  Եվրասիական տնտեսական միության չափանիշներին համապատասխանեցման հետ կապված աշխատանքներին մասնագետներ և փորձագետներ ներգրավելու վերաբերյալ,
  • կատարել վերլուծություններ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության  շրջանակներում մաքսասակագնային և ոչ սակագնային  կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և  Եվրասիական տնտեսական միության չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ,
  • հավաքագրել և ուսումնասիրել ազատ առևտրի մասին համաձայնագրերի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության պայմանագրից բխող պարտավորությունների շրջանակներում համապատասխան շուկաները՝ հայրենական ապրանքների մրցունակության  ապահովման հետ կապված,
  • հավաքագրել և ուսումնասիրել մաքսասակագնային և ոչ սակագնային  կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և  Եվրասիական տնտեսական միության չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ տեղեկատվությունը և նյութերը՝ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության  շրջանակներում,
  • ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության  շրջանակներում մաքսասակագնային և ոչ սակագնային  կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և  Եվրասիական տնտեսական միության չափանիշներին համապատասխանեցման աշխատանքների հետ կապված շահագրգիռ մարմիններից ու կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը և ներկայացնել առաջարկություններ։
Կրթություն, որակավորման աստիճանը
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության մասնագիտական օժանադակության համար։ 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն