Ավագ մասնագետը ենթակա և հաշվետու է Բաժանմունքի պետին:
Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժանմունքի ավագ մասնագետներից որևէ մեկը:
1. Իրականացնում է պահեստազորի սպայական կազմի հաշվառման, ամրագրման, զորակոչի և զորահավաքային աշխատանքներ:
2. Իրականացնում է կցագրված և զորահավաքային ռեսուրսների, ինչպես նաև ազատ մնացորդում առկա պահեստազորի սպայական կազմի քաղաքացիների տվյալների ճշտման աշխատանքներ:
3. Մասնակցում է Ստորաբաժանման զորահավաքային ռեսուրսների քանակական և որակական բնութագրերի ամփոփման աշխատանքներին:
4. Մասնակցում է պահեստազորի սպայական կազմի վերապատրաստման միջոցառումներին և պահեստազորի սպայական կազմի առաջին ու հերթական կոչումներ շնորհելու փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին:
5. Մասնակցում է պահեստազորում հաշվառված սպայական կազմի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի աշխատանքներին:
6. Մասնակցում է զորահավաքի և սպայական կազմի հերթական զորակոչի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների և զեկուցագրերի ամփոփման աշխատանքներին:
7. Մասնակցում է կցագրված ռեսուրսների քանակական և որակական տվյալների ամփոփման աշխատանքներին և ըստ զորահավաքային առաջադրանքի իրականացնում է պահեստազորի սպայական կազմի ընտրություն՝ ԶՈւ զորակոչելու նպատակով:
8. Մասնակցում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների և փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին:
· պահեստազորի սպայական կազմի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ամրագրումը, զորակոչը և զորահավաքը իրականացնելու նպատակով պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր,
· ուսումնասիրելու զորակոչային և զորահավաքային ռեսուրսների քանակական և որակական բնութագրերը և դրանց արդյուքների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և հաշվետվությունները,
· մասնակցել ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներին,
· տրամադրելու զորահավաքի ժամանակ զորակոչված, խմբերում ընդգրկված պահեստազորայինների վերաբերյալ տեղեկություններ:
· ուսումնասիրել պահեստազորի սպայական կազմի հաշվառման, ամրագրման, զորակոչի և զորահավաքի գործընթացի իրականացման հետ կապված փաստաթղթերը,
· մասնակցել քաղաքացիների դիմում-բողոքների վերաբերյալ ստացված փաստաթղթերի ուսումնասիրությանը, դրանց կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը և գրությունների կազմման աշխատանքներին,
· ուսումնասիրել պահեստազորում հաշվառված սպայական կազմի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անհրաժեշտ փաստաթղթերը, կազմել անձնական գործեր և կոչման շնորհման ներկայացման թերթիկներ,
· մասնակցել սպայական կազմի զորահավաքային զորակոչի և դրանց անցկացման վերաբերյալ տվյալների ամփոփմանը,
· ոււսումնասիրելու զորահավաքային ոլորտը կարգավորող փաստաթղթերը, ծանոթանալու զորահավաքային զորակոչը կազմակերպելու վերաբերյալ հրամաններին և որոշումներին,
· կազմել զորահավաքային զորակոչի արդյուքների վերաբերյալ հաշվետվություններ, արդյունքների վերաբերյալ ներկայացնել ամփոփ զեկուցագրեր և եզրակացություններ,
· քաղաքացիների զինվորական հաշվառման, ամրագրման և կցագրման աշխատանքների ընթացքում ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ներկայացնել առաջարկություններ:
Բարձրագույն կրթություն:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ զորակոչային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման համար:
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանն օժանդակության շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ