Վիճակագրական կոմիտե | Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին | մասնագետ| 64-25.20-Մ7-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն ամիջական ենթակաև հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

չունի

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետը.

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) Մասնակցում է արտաքին և փոխադարձ առևտրի վերաբերյալ հարցաթերթերի մշակման աշխատանքներին և ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեին տրամադրելու գործընթացին.

2) Մասնակցում է Ոլորտի վիճակագրական հրապարակումների, այդ թվում՝ տարեգրքերի և ժողովածուների համար տեղեկատվության մշակման, պատրաստման աշխատանքներին.

3) Մասնակցում է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» ամսական զեկույցի արտաքին հատվածի համար «Ապրանքների արտահանում և ներմուծում» բաժնի մշակման աշխատանքներին,

4) Օժանդակում է տարանցիկ հայտարարագրերում գրանցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից գյուղական մթերքի արտահանման վերաբերյալ տվյալների շտեմարանների ստեղծման և մշակման աշխատանքներին,

5) Օժանդակում է բնական գազի արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և մշակման աշխատանքներին,

6) Օժանդակում է էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և մշակման աշխատանքներին, 

7) Օժանդակում է Եվրասիական տնտեսական հանձանաժողովի համար տեղեկատվության պատրաստման աշխատանքներին. 

8) Օժանդակում է Միավորված Ազգերի Կազմակերպության վիճակագրական բաժնին տրամադրվող տվյալների մշակման աշխատանքներին,

9) Օժանդակում է եվրաստատին տրամադրվող տվյալների մշակման աշխատանքներին:


Իրավունքները

• Ստանալ համապատասխան մարմիններից, կազմակերպություններից ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր. 

• Ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների հավաքման, ստուգման և ամփոփման նպատակով կատարել համապատասխան ճշտումներ՝ վիճակագրական տեղեկատվություն տրամադրողներից.


Պարտականությունները

• Նախապատրաստել, իր լիազորությունների շրջանակներում, Ոլորտին առնչվող տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

• Պատրաստել միջազգային կազմակերպությունների կողմից հայցվող տեղեկատվությունների գծով վիճակագրական աղյուսակներ և առանձին հարցաթերթեր,

• Վարել Բաժնի փաստաթղթաշրջանառությունը,

• Կատարել նյութերի մշակում հայցվող տեղեկատվության տրամադրման նպատակով,

• Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը:


Կրթություն, որակավորման աստիճանը

(փոփոխվել է գլխավոր քարտուղարի 11.06.2021թ. N182-Ա հրամանով)


1 Ուղղություն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2 Ոլորտ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 3 Ենթաոլորտը Տնտեսագիտություն կամ 1 Ուղղություն ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ 2 Ոլորտ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կամ 1 Ուղղություն ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2 Ոլորտ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ կամ 1 Ուղղություն ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ 2 Ոլորտ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում: 

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս շփվում է ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում