Գլխավոր աուդիտորն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Գլխավոր աուդիտորի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր աուդիտորը կամ ավագ աուդիտորը:
1. Իրականացնում է գնումների պլանի, գնումների պլանին գնման առարկաների, գնման առարկաների տեխնիկական բնութագրերի համապատասխանության, գնման ընթացակարգերի, գնումների գործընթացի փաստաթղթավորման մոնիթորինգ, վերլուծություն, ուսումնասիրություն, գնահատում:
2. Իրականացնում է գնման գործընթացների հնարավոր ռիսկերի նախանշման աշխատանքները և ներկայացնում առաջարկություններ:
3. Իրականացնում է գնումների աուդիտ, ուսումնասիրում է գնումների ոլորտի ռիսկերի կառավարման համակարգը, մասնակցում է գնումների ոլորտի ռիսկերի կառավարման համակարգի գնահատում:
4. Մասնակցում է գնումների համակարգի գնահատման չափորոշիչների ուսումնասիրման, սահմանման աշխատանքներին, մասնակցում է գնումների համակարգի գնահատման աշխատանքներին:
համապատասխան մարմիններից և անձանցից (ֆիզիկական և իրավաբանական) պահանջելու անհրաժեշտ տվյալներ ու տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպության ռիսկերի գնահատման և աուդիտի առաջադրանքի կատարման համար,
մասնակցել համապատասխան մարմնի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպված աշխատանքային քննարկումներին,
տիրապետելու կազմակերպության գործունեության վերաբերյալ ամբողջ, այդ թվում` գաղտնի (հույժ գաղտնի) տեղեկատվությանը` համաձայն գաղտնի տվյալների հասանելիության կարգի, և բոլոր գրառումներին, այդ թվում` էլեկտրոնային, որոնք անհրաժեշտ են աուդիտի իրականացման համար,
կատարել աուդիտորական առաջադրանքի իրականացման շրջանակներում առկա և նախնական հանդիպումների ընթացքում ստացված գնումների ոլորտին առնչվող տեղեկատվության համադրում, վերլուծություն, տվյալների դասակարգում և անհրա-ժեշտության դեպքում ռիսկերի գնահատում:
հանդես է գալիս որպես ներքին աուդիտի առաջադրանքների աշխատանքային խմբի ղեկավար,
գնումների պլանի, գնումների պլանին գնման առարկաների, գնման առարկաների տեխնիկական բնութագրերի համապատասխանության, գնման ընթացակարգերի, գնումների գործընթացի վերաբերյալ կատարել վերլուծություններ, ուսումնասիրություն, գնահատում,
քննարկել ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների հետ աուդիտորական առաջադրանքների իրականացման ավելի արդյունավետ և օգտավետ մոտեցումներ,
որպես խմբի ղեկավար կազմակերպել աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ հանդիպումներ, աուդիտի իրականացման ընթացքում կազմակերպել և համակարգել առաջադրանքի աշխտանքային խմբի աշխատանքները,
կատարված գնումների պլանի, գնումների պլանին գնման առարկաների, գնման առարկաների տեխնիկական բնութագրերի համապատասխանության, գնման ընթացակարգերի, գնումների գործընթացի վերաբերյալ ներկայացնել եզրակացություններ և առաջարկություններ,
գնումների գործընթացի վերաբերյալ, գնումների հնարավոր ռիսկերի նախանշման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ,
իրականացնել աուդիտորական առաջադրանքով հաստատված գնումների աուդիտ և ռիսկերի կառավարման գնահատում, կազմել միջանկյալ հաշվետվություններ,
գնումների համակարգի գնահատման աշխատանքների արդյունքում բացահայտում է մասնագիտական խնդիրները և դրանց տալիս լուծումներ:
Բարձրագույնկրթություն:
Բավարարում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսատնտեսական կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության կամ իրավական կամ մաթեմատիկական բնագավառներում երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ