Պաշտպանության նախարարություն | Հանրապետական զինվորական կոմիսարիատ | Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատ | Հրազդանի տարածքային զինվորական կոմիսարիատ | Զինվորական կոմիսար| 26-35․11-Ղ4-33

Ենթակա և հաշվետու է

Տարածքային զինվորական կոմիսարն անմիջականորեն ենթակաևհաշվետուէ Կոտայքի մարզի զինվորական կոմիսարին: 

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Տարածքային զինվորական կոմիսարին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատողները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Տարածքային զինվորական կոմիսարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով նշված անձը:

Աշխատավայր
ՀՀ, Կոտայքի մարզի, ք. Հրազդան, Պետիկյան 7:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. Ապահովում է քաղաքացիների զինվորական հաշվառման կազմակերպման և իրականացման աշխատանքները՝ ներառյալ զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի վարումը։
  2. Ապահովումէ քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության և զորահա­վաքային զորակոչի կազմակերպումը և իրականացումը։ 
  3. Ապահովումէ քաղաքացիների պահեստազորից կցագրման և զորահավաքային ամրագրման գործընթացի իրականացումը։
  4. Ապահովումէ պահեստազորից պայմանագրային զինծառայության անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումների հիման վրա օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման գործընթացի կատարման աշխատանքները։
  5. Ապահովումէ քաղաքացիների պահեստազորային հաշվառման, նրանց պահես­տազորային միջոցառումների ներգրաման գործընթացի կազմակերպումը։
  6. Ապահովումէռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցների հաշվառման և օրենքով սահմանված միջոցառումներին ներգրավման աշխատանքների իրականացումը:
  7. Ապահովումէպաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություն­ներում կազմակերպվող և անցկացվող զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթա­կան ծրագրերին ընդգրկվող քաղաքացիների ընտրության և ուղեգրման գործընթացի իրա­կանացումը:
  8. Ապահովումէպարտադիրզինվորականծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու, ինչպես նաև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ դիմումների ուսում­նա­սիրումը և հետագա ընթացքի ապահովումը:
  9. Ապահովում է հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման գործընթացին Զինվորական կոմիսարիատի մասնակցությունը:
  10. Ապահովում է ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու ցանկություն հայտնած քաղաքացիների ընդունելության կազմակերպման աշխատանքների իրակա­նացումը։
  11. Ապահովում է  զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծա­ռայողների՝ օրենքով սահմանված սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին Տարածքային զինվորական կոմիսարիատի մասնակցությունը: 
  12. Ապահովում է բնակչությանհայրենասիրական դաստիարակության և բանակ-հասարա­կություն կապի ապահովման գործընթացին Տարածքային զինվորական կոմիսարիատի մասնակցությունը։
Իրավունքները
  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ գերատեսչություններից պահանջել և ստանալ զինապարտների հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ, փաստաթղթեր և այլն,
  • պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություն­ներում կազմա­կերպվող և անցկացվող զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերին ընդգրկվող քաղաքացիների և ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու ցանկություն հայտնած քաղաքացիների վերաբերյալ  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ գերատեսչություններից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր,
  • հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստա­գործա­կան) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման գործընթացի վերաբերյալ պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
  • զորահավաքային պատրաստության  միջոցառումների շրջանակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ գերատեսչություն­ներից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր,
  • տրանսպորտային միջոցների հաշվառման և օրենքով սահմանված միջոցառում­ներին ներգրավման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակա­ռավարման մարմիններից և այլ գերատեսչություններից պահանջել և ստանալ լրացուցիչ տեղեկություններ,
  • մասնակցել մասնագիտական քննարկումներին և խորհրդակցություններին, 
  • որպես Զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչ ընդգրկվել տարբեր հանձնաժողովներում,
  • բնակչության հայրենասիրական դաստիարակության և բանակ-հասարա­կություն կապի ամրապնդման համար կատարել իրազեկման և քարոզչական աշխատանքներ,
  • ստացված բողոքների, դիմումների ու առաջարկությունների քննարկման շրջանակ­ներում հասցեա­տերերից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, փաստաթղթեր, պարզաբա­նումներ և հիմնավորումներ: 
Պարտականությունները
  • ուսումնասիրել տարածքում քաղաքացիների զինվորական հաշվառման, պար­տադիր զինվորական ծառայության զորակոչի և զորահավաքային պատրաստության վերա­բերյալ ստացված որոշումները, հրամանները և կարգադրությունները, ինչպես նաև ներկայացված  փաստաթղթերը և հաշվետվությունները, ամփոփել և ներկայացնել Զինվորական կոմիսարին,
  • ուսումնասիրել տարածքի զորահավաքային և զորակոչային ռեսուրսները, ամփոփել տրանսպորտային միջոցների հաշվառման արդյունքների մասին կազմված հաշվետվու­թյուն­ները և ներկայացնել Զինվորական կոմիսարին,
  • ուսումնասիրել զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների զորակոչերի, ռազմաուսումնական հաստատություն­ներ ընդունվելու ցանկություն հայտնած քաղաքացիների և ՀՀ ԶՈՒ համար մասնա­գիտական պատրաստման դասընթացներին մասնակցելու թեկնածուների ընտրություների աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ Զինվորական կոմիսարիատի զորակոչի պետի կողմից տրված հանձնարականները, ամփոփել կատարված աշխատանքները և ներկայացնել Զինվորական կոմիսարիատի զորակոչի պետին,
  • ուսումնասիրել քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստու­թյան, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատ­րաստու­թյան միջոցառումներին ներգրավված զինապարտների նախնական և անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ուղեգրման գործընթացն իրականացնելու համար ներկայացված փաստաթղթերը և ներկայացնել է Զինվորական կոմիսարին,
  • ուսումնասիրել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող­ների սոցիալական պաշտպանության ապահովման փաստաթղթերի փաթեթները, ամփոփել և ներկայացնել Զինվորական կոմիսարին,
  • ուսումնասիրել կազմակերպել շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների տվյալները և ներկայացնել Զինվորական կոմի­սա­րին,
  • կայացնել որոշումներ պահեստազորում հաշվառված քաղաքացիներին պահեստա­զո­րային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին ներգրա­վելու մասին,
  • ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կամ սպայական դասընթաց­ներում քաղաքացիներին ներգրավելու նպատակով տարածքում իրականացնել քարոզչական աշխատանքներ և կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնել Զինվորական կոմիսարին,
  • ուսումնասիրել պայմանագրային զինվորական ծառայության ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումները և ներկայացնել Զինվորական կոմիսարին,
  • կայացնել որոշումներ օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներին պահեստա­զորում հաշվառելու, նրանց պահեստազորային պատրաստության շրջանակ­ներում կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու մասին և ներկայացնել Զինվորա­կան կոմիսարին,
  • ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կամ սպայական դասընթաց­ներում քաղաքացիներին ներգրավելու նպատակով տարածքում իրականացնել քարոզչական աշխատանքներ և ներկայացնել Զինվորական կոմիսարին,
  • ուսումնասիրել պայմանագրային զինվորական ծառայության ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումները և ներկայացնել Զինվորական կոմիսարին:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնա­գիտական աշխատանքային ստաժ կամ պաշտպանության բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիա­զորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմա­կերպու­թյունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համա­պա­­տասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում