Ֆինանսների նախարարություն | Քարտուղարություն | Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժին | Գլխավոր մասնագետ| 25-33.5-Մ2-4

Ենթակա և հաշվետու է

 Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս գլխավոր մասնագետը կամ Բաժնի մասնագետը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է Նախարարության կառավարման փաստաթղթաշրջանառության ապահովման հետ կապված աշխատանքներ (գործավարության կազմակերպում).
  2. իրականացնում է Նախարարության գործավարության միասնական կարգի կանոնների մշակման և պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացման աշխատանքներ.
  3. իրականացնում է ժամկետային հանձնարարականների և գրությունների կատարման ժամկետների վերահսկման հետ կապված աշխատանքներ.
  4. իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Նախարար) կողմից անցկացվող կոլեգիաների նիստերին ու Նախարարի, Նախարարի տեղակալների կամ գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող խորհրդակցություններին մասնակցության և արձանագրման աշխատանքները.
  5. իրականացնում է ՀՀ կառավարության, նախարարական կոմիտեների նիստերի օրակարգերի հետ տարվող աշխատանքները:
Իրավունքները
  • համագործակցել պետական կառավարման մարմինների և Նախարարություն դիմում ներկայացնող կազմակերպությունների ու անձանց հետ և ստանալ մուտքագրման ենթակա փաստաթղթերը.
  • Նախարարության տարբեր ստրորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել մեթոդական քննարկումներ ընթացիկ գործավարության և Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի վերաբերյալ.
  • Նախապատրաստել Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր.
  • ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի և մշտապես գործող կոմիտեների օրակարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցությունների նյութերը:  
Պարտականությունները
  • առցանց եղանակով,  Նախարարության պաշտոնական secretariat@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, ինչպես նաև առձեռն ստացված գրությունները մուտքագրել էլեկտրոնային համակարգ.
  • թարգմանել օտարալեզու գրությունների վերնագրերը և մուտքագրել համակարգ։ Սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում ելից գրությամբ համապատասխան անձին/մարմնին տեղյակ պահել արձանագրված անճշտության վերաբերյալ.
  • ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն տրամադրել կազմակերպություններից, անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից, միջազգային կառույցներից ստացվող գրությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի ընթացքի վերաբերյալ.
  •  ընթացիկ գործավարության և Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի հետ կապված մեթոդական ու գործնական օգնություն ցուցաբերել Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, Նախարարության աշխատողներին տեղեկացնել փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին, դրանց վերաբերյալ պատրաստել վերլուծական և տեղեկատվական նյութեր.
  • Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում գրանցված` հանձնարարականների ու գրությունների համար նշել ժամկետներ.
  • հսկողություն իրականացնել ստացվող և առաքվող փաստաթղթերի, նամակների ու դիմումների կատարման ժամկետների նկատմամբ, ներկայացնել ժամկետանց հանձնարարականների, գրությունների, դիմումների կատարման վերաբերյալ զեկուցագիր, կատարել ճշգրտումներ և հստակեցումներ հանձրարարականում և համակարգում նշված ժամկետների անհամապատասխանությունների դեպքում.
  • ներկա գտնվել Նախարարին կից կոլեգիաների նիստերին և Նախարարի, Նախարարի տեղակալների կամ գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող խորհրդակցություններին, ձայնագրել դրանց ընթացքը, կազմել արձանագրության նախագիծ, Նախարարի կամ գլխավոր քարտուղարի կողմից հաստատված արձանագրությունը մուտքագրել էլեկտրոնային համակարգ՝ շրջանառելու նպատակով, տեղադրել Նախարարության Mulberry համակարգի նիստեր բաժնում, հասցեավորել և առաքել հասցեատերերին.
  • հետևողական լինել ՀՀ կառավարությունից ստացված նիստերի օրակարգերի նախագծերի վերաբերյալ տեղեկանքների տրամադրմանը:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթաշրջանառության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված  մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։ 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ  և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
 

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում