ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ | Գլխավոր քարտուղար| 05-Ղ1-1

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր քարտուղարն անմիջական ենթակա և հաշվետու է Պաշտպանին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Գլխավոր քարտուղարին անմիջական ենթակա և հաշվետու է Գլխավոր քարտուղարի տեղակալը, անմիջական հաշվետու են քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժնի պետը՝ բացառությամբ քաղաքացիական ծառայության մասով:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Գլխավոր քարտուղարի տեղակալը կամ Պաշտպանի կողմից նշանակված այլ քաղաքացիական ծառայող։  

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պուշկինի 56ա
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. կազմակերպում է կադրային քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքները.
  2. ապահովում է Պաշտպանի աշխատակազմի գործունեության վերլուծությունը և ամփոփումը, այդ թվում՝ աշխատակազմի ծախսային ծրագրերի կատարման վերաբերյալ հաշվետվության կազմման մասով.
  3. ապահովում է Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդունման և հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ կապված աշխատանքները.
  4. ապահովում է Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման հետ կապված աշխատանքները.
  5. ապահովում է համացանցում Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքների իրականացման օժանդակությունը.
  6. ապահովում է Պաշտպանի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացումը.
  7. Պաշտպանի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև Պաշտպանի կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացվող դիտողությունների և առաջարկությունների հետ կապված աշխատանքները.
  8. Պաշտպանի հանձնարարությամբ ապահովում է ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցությունը.
  9. կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
  10. ապահովում է Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի շուրջօրյա աշխատանքը.
  11. անձանց իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա արագ արձագանքման շրջանակներում կազմակերպում է անհետաձգելի այցերի իրականացումը.
  12. ներքին կարգապահական կանոններին համապատասխան ապահովում է Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքային կարգապահության վերահսկողության աշխատանքները.
  13. ապահովում է գնումների գործընթացը.
  14. ապահովում է ընթացիկ և կապիտալ շինարարության գնման, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերով համապատասխան գործառույթներ իրականացնելու գործընթացը.
  15. Պաշտպանի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում ապահովում է տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդությունների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի կազմումը.
  16. ապահովում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ հրապարակային զեկույցների համար նյութերի նախապատրաստումը.
  17. Պաշտպանի հանձնարարությամբ կազմակերպում է Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացումը.
  18. ապահովում է Պաշտպանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, դրա կատարողականի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և տարեկան հաշվեկշիռի ուսումնասիրման և հաստատման աշխատանքները.
  19. ապահովում է Պաշտպանի աշխատակազմի միջնաժամկետ ծախսային ծրագրեր սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.
  20. ապահովում է Պաշտպանի աշխատակազմի բյուջետային միջոցների ծախսերի կատարման աշխատանքները.
  21. ապահովում է Պաշտպանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվություններ կազմելու աշխատանքները.
  22. ապահովում է Պաշտպանի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության իրականացումը.
  23. ապահովում է համագործակցությունը հանրային իշխանության մարմինների, միջազգային, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ:

 

Իրավունքները
  1. Առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնել նրա շահերը, կնքել գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալ լիազորագրեր.
  2. նշանակել և պաշտոնից ազատել Պաշտպանի աշխատակազմի քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառել խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ, տրամադրել արձակուրդներ.
  3. Պաշտպանին ներկայացնել առաջարկություններ Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
  4. Պաշտպանի աշխատակազմի քարտուղարության վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժնից պահանջել`

ա. ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն՝ մարզային ստորաբաժանումների կողմից դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման, ինչպես նաև արագ արձագանքման շրջանակներում անհետաձգելի այցերի հետ կապված աշխատանքների համակարգման վերաբերյալ.

բ. ներկայացնել  ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացրած անձանց փաստաթղթերի փաթեթը.

գ.  ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն այն քաղաքացիական ծառայողների վերաբերյալ, ում նկատմամբ կիրառվելու է ծառայողական քննություն.

դ. ներկայացնել տեղեկատվություն քաղաքացիական ծառայողների կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ.

ե. ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված և փաստաթղթերով հիմնավորված անվանացանկի առաջարկությունը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերը.

զ. ներկայացնել վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքների  մասին տեղեկատվություն.

        5. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ և հաշվետվություններ և այլն.

        6. Պաշտպանին ներկայացնել առաջարկություններ Պաշտպանի աշխատակազմի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ.

         7.  այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ Պաշտպանի աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

         8.  արձակել հրամաններ, տալ հանձնարարականներ և ցուցումներ, ընդունել որոշումներ.

         9. գործավարության կարգի խախտման դեպքում պարզաբանումներ պահանջել այդպիսի խախտում կատարած     աշխատողներից.

         10. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումներին փոխանցել Պաշտպանի հանձնարարականները և դրանց        կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Պաշտպանին:

Պարտականությունները
  1. Պաշտպանին ներկայացնել առաջարկություններ Պաշտպանի աշխատակազմի աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  2. Պաշտպանին տրամադրել տեղեկատվություն` հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի փաuտացի եկամուտների, ծախuերի և կանխատեuումների մաuին.
  3. Պաշտպանի ստորագրությանը ներկայացնել Պաշտպանի հրամանների, որոշումների, ինչպես նաև հանձնարարականների նախագծերը.
  4. տնօրինել Պաշտպանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
  5. միջոցներ ձեռնարկել ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
  6. Պաշտպանին ներկայացնել առաջարկություններ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
  7. վերահսկել Պաշտպանի աշխատակազմ այցելած, թեժ գիծ կամ այլ հեռախոսահամարներին զանգահարած քաղաքացիներին տրամադրած իրավաբանական խորհրդատվությունների, ինչպես նաև արագ արձագանքման այցերի արդյունքում տրամադրված իրավախորհրդատվությունների և դրանց կապակցությամբ կատարված գործողությունների բովանդակության վերաբերյալ կազմված փաստաթղթերի ստուգման աշխատանքները.
  8. քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները ներկայացնել Պաշտպանին.
  9. ուսումնասիրել գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել առաջարկություններ.
  10. օտարերկրյա պետություններ գործուղումների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից հրավերների դեպքում ուսումնասիրել և Պաշտպանին ներկայացնել Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնակցության նպատակահարմարության և համապատասխան թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ.
  11. ուսումնասիրել Պաշտպանի աշխատակազմ մուտքագրված փաստաթղթերը և կատարել համապատասխան մակագրություններ.
  12. կատարել գլխավոր ֆինանսիստի պարտականությունները
  13. ստորաբաժանման ղեկավարներից պահանջել և ստանալ մուտքագրված դիմումների և իրականացված այցերի վերաբերյալ տեղեկատվություն.
  14. իր լիազորությունների շրջանակում իրականացնել պաշտոնական հաղորդակցություն:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում կամ պետական կազմակերպություններում և հիմնարկներում ղեկավարման հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության ոլորտների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման և ղեկավարման և վերահսկման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության ոլորտների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման գործընթացներով։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան մարմինը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է մարմնի գործունեության ոլորտի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Առաջնորդում
  • Ռազմավարական պլանավորում
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Բարեվարքություն
  • Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
  • Խնդրի լուծում