Բաժնի պետին
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս ավագ մասնագետներից կամ մասնագետը
1. իրականացնում է տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, կանխատեսման, տեղեկատվական շտեմարանի վարման գործընթացները,
2. իրականացնում է գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման գործընթացները, ստացված տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական շտեմարան,
3. իրականացնում է գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման գործընթացը,
4. իրականացնում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ուսումնասիրության, քննարկման, պատասխանի կազմման աշխատանքները,
5. իրականացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքները՝ գործատուների հետ աշխատանքների մասով,
6. իրականացնում է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացը,
7. մասնակցում է տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեության կազմակերպման աշխատանքներին,
8. իրականացնում է զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրի ընթացիկ մոնիթորինգ և մասնակցում է զբաղվածության ամենամյա ծրագրի մշակման աշխատանքներին,
9. մասնակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացին։
• ստանալ իր պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր,
• համագործակցել պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և լիազորությունների շրջանակներում Ծառայության այլ ստորաբաժանումների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ.
• բանակցել գործատուների հետ, նախապատրաստել ծրագրերի իրականացման պայմանագրերի նախագծեր,
• տեղական և միջազգային կազմակերպությունների կապ պահպանել՝ սոցիալական ոլորտի իրավական ակտերի փոփոխությունների մասով տեղեկատվությունը շահառուներին տրամադրելու նպատակով,
• Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում աշխատաշուկայի կարգավորման համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքում ներկայացնել համեմատական առաջարկություններ միջազգային փորձի հետ,
• Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ,
• մարզի, Կենտրոնի սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների ընթացքում ներկայացնել առաջարկություններ,
• իր իրավասությունների սահմաններում զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրի ընթացիկ մոնիթորինգի իրականացման ընթացքում հավաքագրել և ներկայացնել անհրաժեշտ տվյալներ ։
• նախապատրաստել Բաժնի լիազորությունների շրջանակներում գրություններ, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, հրամանների նախագծեր և այլ փաստաթղթեր,
• նախապատրաստել Բաժնի պետի հանձնարարությամբ Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր ինչպես նաև մշակել դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,
• ուսումնասիրել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման միջազգային առաջավոր փորձը և ներկայացնել առաջարկություններ Բաժնի պետին,
• մասնակցել տեղեկատվական շտեմարանի վարմանը` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով,
• բացահայտված խնդիրների վերաբերյալ Բաժնի պետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և զեկուցումներ,
• կազմել և ներկայացնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտերը,
• մշակել սոցիալական ծրագրեր և իրականացման աշխատանքների ընթացքում և բաժնի պետին ներկայացնել այդ ծրագրերի մասին միջազգային փորձի ուսումնասիրություն
• սոցիալական դեպքի վարման շրջանակներում աշխատանք փնտրող անձի կարիքներին տալ համապատասխան եզրակացություններ,
• իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների դեպքերի հայտնաբերումը, հավաքագրել անհրաժեշտ տվյալները, տեղեկացնել Բաժնի պետին և ձեռնարկել միջոցներ դրանց վերադարձման նպատակով,
• հավաքագրել աշխատանքային միգրանտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակներում մասնակցել աշխատանքային միգրանտների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին,
• աշխատանքային միգրանտներին տրամադրել տեղեկատվություն՝ արտագնա աշխատանքների կազմակերպման, նրանց շահերի պաշտպանության վերաբերյալ,
• ներկայացնել առաջարկություններ քաղաքացիներին գործազուրկի կարգավիճակի տրման, գործազրկության նպաստի, դրանց կասեցման կամ դադարեցման հիմքերի մասին, ինչպես նաև գործազուրկների վերամասնագիտացման և մասնագիտական որակավորման բարձրացման, հաշմանդամների մասնագիտական ուսուցման կազմակերպման, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին ֆինանսական աջակցության ցուցաբերման, այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի ծախսերի փոխհատուցման ծրագրերի նպատակահարմարության կամ անհրաժեշտության մասին։
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման կամ տնտեսագիտության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական կամ տարածքային ազդեցություն
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ