Ընդունարանի պետին
Ընդունարանի փաստաթղթավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ընդունարանի ավագ մասնագետը
1. մասնակցում է իրեն հանձնված դիմումների և կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերի հիման վրա գործերի կազմման, պահպանման աշխատանքներին,
2. սահմանված պարբերականությամբ իրականացնում է իրեն հանձնված դիմումների և կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերի հիման վրա կազմված կենսաթոշակի, համապատասխան նպաստի և դրամական այլ վճարների գործերի հանձնումը (ստացականով) համապատասխան բաժնի աշխատողներին,
3. իրականացնում է Ընդունարան ստացվող և Ընդունարանից ելքագրվող փաստաթղթերի մուտքագրման և ելքագրման մատյանների վարման, ԲՍՓՀ քաղվածքների ստացման հատուկ հաշվառման մատյանի, պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան մուտքագրելու աշխատանքներ։
• սահմանված պարբերականությամբ ստանալ համապատասխան դիմումները և կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը,
• համապատասխան ստորաբաժանումներից/աշխատակիցներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
• հաշվառել իրեն հանձնված դիմումները, պահպանել դրանք և ներկայացնել ըստ անհրաժեշտության՝ սոցիալ-իրավական կամ այլ նպատակներով օգտագործման համար,
• կազմել հանձնված բնօրինակ փաստաթղթերի հիման վրա գործերը և փոխանցել համապատասխան բաժնին,
• բնօրինակ փաստաթղթերի բացակայության դեպքում սահմանված կարգով տեղեկացնել Ընդունարանի պետին,
• իրականացնել փոստային առաքումների աշխատանքներ,
• խնդրահարույց դեպքերի մասին տեղեկացնել Ընդունարանի պետին:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ