Ընդունարանի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Ընդունարանի աշխատողները
Ընդունարանի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնի տնօրենը կամ Ընդունարանի ավագ մասնագետը
1. ապահովում է սոցիալական ծառայություններ ստանալու, այդ թվում՝ բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) համար ներկայացված դիմումների և փաստաթղթերի ընդունման (հաշվառման) աշխատանքների իրականացումը,
2. ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր շահերի պաշտպանության, իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության (փաստաթղթերի) տրամադրման աշխատանքների իրականացումը,
3. ապահովում է պետական կենսաթոշակների, սոցիալական ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող այլ վճարների ոլորտում անձի իրավունքների և դրանց իրականացման մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվության տրամադրման աշխատանքների իրականացումը,
4. ապահովում է կենսաթոշակների, համապատասխան նպաստների և դրամական այլ վճարների գործերի կազմման և համապատասխան բաժնին հանձնման աշխատանքների իրականացումը,
5. իր լիազորությունների շրջանակում ապահովում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի վարման աշխատանքները,
6. ապահովում է քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների ու առաջարկությունների ամփոփման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև վեր է հանում իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, լուծման առաջարկություններ ներկայացնում Ծառայության պետին,
7. ապահովում է Ընդունարանի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները։
• Կենտրոն դիմած քաղաքացիներին Կենտրոնի լիազորությունների շրջանակներում տրամադրել խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն (փաստաթղթեր),
• մշակել առաջարկություններ Ընդունարանի գործունեությանն առնչվող օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ,
• Ընդունարանի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված Կենտրոնի տնօրենին ներկայացնել առաջարկ՝ խորհրդակցություններ հրավիրելու վերաբերյալ,
• այլ մարմիններից, անձանցից պահանջել Ընդունարանի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
• Կենտրոնի տնօրենին ներկայացնել առաջարկություններ` Ընդունարանի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ:
• Կենտրոնի տնօրենին ներկայացնել Ընդունարանի աշխատանքային ծրագրերը,
• ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել Ընդունարանի առջև դրված խնդիրներից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև մշակել դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,
• կազմակերպել քաղաքացիների դիմումների ընդունման, համապատասխան տեղեկատվության (փաստաթղթերի) տրամադրման գործընթացի իրականացումը,
• սահմանված կարգով մասնակցել քաղաքացիների ընդունելությանը և տրամադրել խորհրդատվություն,
• քաղաքացիների հետ աշխատելու ընթացքում անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնել, տրամադրել ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդներ և առաջարկություններ,
• տրամադրել կենսաթոշակի վկայական և երթևեկության կտրոններ,
• Կենտրոնի ֆինանսական գործունեության, Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվող միջոցների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների, պետական կամ այլ միջոցների հաշվին հատկացվող ծրագրերի կատարման վերաբերյալ հաշվետվությունների կազմման ընթացքում ներկայացնել առաջարկներ։
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ փաստաթղթավարության կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիր¬ները և դրանց տալիս լուծումներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ