Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
08-05-2024
Մայիսի 8-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ուղղված հանրային ծառայության մրցունակության բարձրացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետական համակարգը որակյալ մարդկային ռեսուրսներով ապահովելու, երիտասարդների համար հանրային ծառայությունը գրավիչ դարձնելու վերաբերյալ ներկա իրավիճակի, բուհերի ներկայացուցիչների կողմից կադրերի պատրաստման մասով բուհերի և մասնավոր հատվածի համագործակցության լավագույն փորձի տեղայնացման մեխանիզմների, պետություն-բուհ համագործակցության շրջանակներում պետական պատվերի ձևավորման գործընթացի կատարելագործման համար անհրաժեշտ առաջնային խնդիրների, փորձնակի ինստիտուտի զարգացման մեխանիզմների վերաբերյալ հարցեր: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցությունը զարգացնելու առնչությամբ: