Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԶԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԱԹԻԱ ՆԱՑՎԼԻՇՎԻԼԻԻ ՀԵՏ
23-09-2022
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ։Երկկողմ համագործակցության շրջանակներում կողմերը հատկապես կարևորել են քաղաքացիական ծառայության ոլորտում ընթացող և ծրագրվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային կառավարման լայն բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական ծառայության մասնագիտական ինստիտուցիոնալ գործունեությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ՄԱԶԾ՝ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կուտակած փորձառությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել բարեփոխումների ներդաշնակ իրականացմանն ուղղված աջակցության շարունակականությունը։ 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԶԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
11-08-2022
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, գրասենյակի ղեկավար՝ Վաչե Քալաշյանի գլխավորությամբ և համակարգող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ Ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Վահան Ասատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը և կառավարության միջոցառումների ծրագրին համահունչ քաղաքացիական ծառայության մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրի նախագծման և մոնիթորինգի շրջանակը։ Հատկապես կարևորվել է Քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ սերտ համագործակցությունը փոխվարչապետի գրասենյակի համակարգմամբ:Որպես հետագա քայլեր են դիտարկվել՝ հայեցակարգի ճշգրտումն ու ամփոփումը, ծրագրային փաստաթղթի մշակումը, ռեսուրսների մոբիլիզացումը, ինստիտուցիոնալ և կառավարման կարգավորումները, խորհրդատվական աշխատանքների իրականացումը հիմնական շահագրգիռ կողմերի հետ և այլն։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ
14-07-2022
Այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել  աշխատանքային հանդիպում «Թվային Հայաստան» կազմակերպության հետ, որի ընթացքում քննարկվել են «Տեխնոլոգիական կրթություն հանրային ծառայողների համար» դասընթացի ընթացքի, արդյունքների վերաբերյալ հարցեր։Առավելապես կարևորվել է «Տեխնոլոգիական կրթություն աշխատանքի ընդունվելիս» փորձնական ծրագրի մշակման  ու իրականացման վերաբերյալ հարցը՝ հատկապես ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ դրա շրջանակում հնարավոր համագործակցությունը: Քննարկվել են նաև պետական ծառայությունների թվայնացման և բիզնես գործընթացների վերանայման ընթացքում հանրային ծառայողների ներգրավվածության ապահովման, պետական համակարգում արհեստական բանականության տարրերի մշակման ու ներդրման, քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կիրառվող թվային գործիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դասընթացների միջոցով ամբողջական ծածկույթի ապահովման և կարիքների գնահատման հիման վրա դասընթացների մշակման հարցերը:Որոշվել է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները համաձայնեցնել համակարգող փոխվարչապետի հետ՝ հետագա համագործակցության ընթացքն ապահովելու նպատակով: