Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՏՀԶԿ) ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ՀՈՆԿ) ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ
25-01-2023
Հունվարի 25-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հանրային ոլորտի նորարարության կենտրոնի (ՀՈՆԿ) փորձագիտական խմբի, մասնավորապես՝ ՏՀԶԿ Հանրային ոլորտի նորարարության կենտրոնի ղեկավար Մարկո Դագլիոյի և կենտրոնի նորարարությունների գծով վերլուծաբան Հեթեր Բիսմանի հետ:Հանդիպման նպատակն էր ուրվագծել հանրային ոլորտում նորարարության կարիքի և հնարավորությունների շրջանակը, որի արդյունքում փորձագիտական խումբը առաջիկայում կիրականացնի հանրային ոլորտի նորարարական համակարգի խնդիրների և հնարավորությունների համապարփակ գնահատում։ Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը պատասխանել է փորձագետների հարցերին, անդրադարձ կատարելով քաղաքացիական ծառայության համակարգում իրականացված բարեփոխումներին, ներկա մարտահրավերներին  և ապագա հնարավոր նորարարական լուծումներին:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
29-11-2022
Նոյեմբերի 29-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, գրասենյակի ղեկավար՝  Վաչե  Քալաշյանի  գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում  ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքության Ծրագրի»  ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում՝ հանրային ծառայությունում բարեվարքության համակարգի ներդրման գործընթացը, հանրային ծառայողների, ներառյալ՝ քաղաքացիական ծառայողների, բարեվարքության թեմայով վերապատրաստումները, դասընթացները և մոդուլները, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կարիքները բարեվարքության համակարգի կայացման հարցում և հնարավոր տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև օրենսդրական հիմնախնդիրները, էթիկայի հանձնաժողովների գործունեության իրավական կարգավորումները, առկա  վիճակը և այլ իրավական հիմնախնդիրներ: